Մեկնաբանություն

23.05.2019 10:45


Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

Հայաստանը «ԶԱՍվեց». Փաշինյանի հերթական ձախողումը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված սկանդալային պատմությունից հետո Նիկոլ Փաշինյանը հեղափոխականորեն հայտարարում էր, որ պահպանելու է այդ պաշտոնը Հայաստանի համար։

Խոստումն այդ խոստում էլ մնաց։ Մյուս խոստումների պես։

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելուն: Զասն իր աշխատանքին պետք է անցնի 2020թ. հունվարի 1–ից։

Նիստին մասնակցել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նույնպես բազմիցս հայտարարել է, որ Խաչատուրովի փոխարեն կրկին կվերանշանակվի ՀՀ ներկայացուցիչը։

Փաստորեն, պաշտոնական Երևանը, պատկերավոր ասած, «ԶԱՍվեց»։ Այսինքն՝ կորցրեց դիրքն ու փոխարենը ոչինչ չստացավ։

Սա Փաշինյանի հերթական ձախողումն է։ Մեծ ձախողումներից մեկն արտաքին ասպարեզում։ Եվ այդ ամենը՝ անձնական հաշվարկների, մտասևեռումների ու պետական շահի հաշվին։

Բայց դե, կարևորը՝ «դուխո՛վ», ժողովո՛ւրդ ջան, դուխո՜վ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը