Լրահոս

23.05.2019 10:40

Ոստիկանությունը թրաֆիքինգի դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանությունը թրաֆիքինգի դեպք է բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը 2016-ից 2019 թվականների ընթացքում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ՝ նրանց կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Բացի այդ՝ նրանցից մեկին հարկադրել են մուրացկանությամբ զբաղվել։ Կինը և տղամարդը ամեն օր վերցրել են այդ անձանց վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել մարդու թրաֆիքինգի, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, նյութական օգուտ խոստանալու միջոցով, շահագործման նպատակով հավաքագրելու, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և հարկադրանքի այլ ձևերով շահագործման վիճակի մեջ դնելու հատկանիշներով։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։