Կարծիք

23.05.2019 10:30


Բաքուն վերցրեց Երևանի «պասը». խփում են նույն թիրախին

Բաքուն վերցրեց Երևանի «պասը». խփում են նույն թիրախին

Ինչպես հայտնի է, Երևանից պաշտոնապես հնչեց մեղադրանք, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել, որպեսզի վնասեն «ժողովրդի կառավարությանը»։

Սա փաստացի «վերելակային» դիվանագիտության ու «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում հնչեցրած խոսք էր։

Պաշտոնական Երևանն այդպիսով Բաքվին լեգիտիմ հնարավորություն տվեց, հղում անելով ՀՀ վարչապետի հայտարարությանը, շփման գծում ցանկացած լարվածության ու եռանախագահողների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածության խախտման մեղավոր ճանաչել հայկական կողմին։

Ի դեպ, երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել՝ կանխելու համար թշնամու (բնականաբար, մեզ նկատի ունի) ցանկացած ռազմական սադրանք։ Բաքվում, փաստորեն, վերցրեցին Երևանից նետված «պասն» ու շարունակում են պատրաստվել «խաղաղության»։

Ողբերգականությունն այս պատմության մեջ այն է, որ պաշտոնական Բաքվի ու Երևանի թիրախը նույնն է՝ «դավադիր» Արցախը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը