Կարծիք

23.05.2019 10:25


Հայ կոմունիստների անուններով փողոցներն առաջարկեք հավելել ԸՆԿԵՐ-ով

Հայ կոմունիստների անուններով փողոցներն առաջարկեք հավելել ԸՆԿԵՐ-ով

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐ
Քիչ առաջ լսեցի, որ «Սուրբ․․․» կներեք, «Լույս» խմբակցության Երևանի ավագանու անդամներն առաջարկել են Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի, Խորենացու փողոցների անվանումներից առաջ ավելացնել «սուրբ» ածականը։ Մի կողմ թողնենք, որ մինչև հիմա որևէ մեկն, այդ թվում՝ հոգևորականները, ինձ հիմնավոր բացատրություն չեն տվել, թե ինչ է նշանակում ՍՈՒՐԲ։ Բայց հարցը սրանում չէ. հարգելի՛ լուսավորչականներ, կներեք, լուսավորականնե՛ր, եղեք հետևողական և այլ փողոցներ, որոնք անվանակոչվել են հայ կոմունիստների անուններով՝ Մյասնիկյան, Խանջյան և այլն, առաջարկեք դրանք հավելել ԸՆԿԵՐ-ով, որն, ի դեպ, ավելի հասկանալի եզր է, քան սուրբը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը