Հերթական ոչ պաշտոնական ապտակը։ Քանի դեռ պաշտոնապես չեք ապտակվել, սթափվե՛ք՝ ձեզ ուղղված ապտակները հասցվում են, իրականում, պետության ողնաշարին։
Սահմանադրական կարգը տապալելով՝ վարչապետը նաև արդեն բացահայտ ու փաստացի ընձեռեց Ալիևին լեգիտիմ պատերազմի հնարավորություն, ու եթե չի ցանկանում իր իսկ «դավադիր ուժ» պիտակավորումն ինքը կրի, պետք է անհապաղ, առանց ենթադրությունների ու միայն փաստացի բացահայտի դավադիր ուժերին, որոնք սպառնում են պատերազմ հրահրել, Արցախի հողերը հանձնել։
Այլ խոսքով՝ եթե Ալիևը սանձազերծեց պատերազմ, ո՞նց է համաշխարհային հանրությունը սաստելու նրան, եթե ինքը՝ ՀՀ վարչապետն ասում է, որ պատերազմ են հրահրում ներհայաստանյան դավադիր ուժերն, այն էլ այն Ժնևի, Վիեննայի ու Պետերբուրգի սահմանային մոնիտորիգն իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածությունների՝ Փաշինյանի կողմից «վերացման» համատեքստում։
Հ.Գ. Եթե շուրջ մեկ տարի է՝ այս ամենը վերլուծությունների, դատողությունների տիրույթում էր, այժմ արդեն իսկ փաստ է՝ Նիկոլը ոչ միայն հանցագործ է՝ հերիք է վերջինիս ֆբ֊յան էջը դնել անաչառ քննիչի սեղանին, այլև սպառնում է Հայոց պետականությանը։
Հերթական ոչ պաշտոնական ապտակը

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից
Կից նյութն՝ այստեղ։