Կարծիք

23.05.2019 08:36


Հայաստանը զտման տակից դուրս գալո՞ւ է

Հայաստանը զտման տակից դուրս գալո՞ւ է

Հայ իրականության մեջ որպես զտման հայտնի դեպք 1931 թվին Լեռ Կամսարի զտումն էր Պետհրատից։ 1930-ականների մեծ զտումներով հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից, ապա ավելի մեծ թափ հավաքեց աքսորների և գնդակահրությունների շրջանը, որի խորհդանիշը դարձավ 1937 թիվը։

Այժմ «Իմ քայլը» սկսում է զտում դատական համակարգում։ Այն, որ աքսորներ ու գնդակահարություններ չեն լինելու, փառք տվեք ժամակաշրջանին, որի շնորհիվ Հայաստանը բազմաթիվ միջազգային պարտավորություններով կաշկանդված է։

Ստեփան Դանիելյանն ասում է, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կոչը քաղաքացիներին, թե որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի մասին փաստեր ունեք, անհապաղ հրապարակել, ևս մեկ հակասահմանադրական նախաձեռնություն է, փաստորեն, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները լուծարվում են։ Բայց սա ավելին է, չգիտեմ, թե Հայաստանը սրա տակից կարողանալո՞ւ է դուրս գալ։ Միայն հուշեմ, թե ուր է հասցնելու այս ամենը. ցույց տվեք մեկին, ով պարտված լինելով՝ դատրանին կասի՝ արդար դատվճիռ է եղել, դժվար չէ՞։ Տարեկան քանի՞ դատավճիռ է լինում, և ուրեմն ամբողջ Հայաստանը կարող է իրար դեմ դուրս գալ։

Խնդրեմ, Լենա Նազարյանի խոսքը.

«Վեթթինգի՝ այսինքն զտման, պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին ստուգելու գործընթացն արդեն իսկ սկսված է: Օրենսդրական փոփոխությունները հաշված օրերի ընթացքում կլինեն, սակայն զտելու համար կարիք չկա սպասել օրենքին:

Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել»:

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը