Պարզվում է` Նաջարյանը փոշմանել է. «ժողովրդի կառավարությունը»՝ Փաշինյանի գլխավորությամբ, ուշացումով հասկացել է, որ ղալաթ է արել` Ամուլսարի հանքավայրի «օդերը փակելով», թույլ տալով «դավադիր ուժերին» կաթվածահար անել հանքաքարի արդյունահանման աշխատանքները։ Ոչինչ, որ մարդիկ ամբողջ մի տարի զրկված էին աշխատանքից եւ եկամուտներից, բյուջեն` համապատասխան հարկային մուտքերից, տնտեսությունը` 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունից։ Ու հիմա որոշել են հետողորմյա անել։
Ժամանակին ՀՀՇ-ի քանդող բրիգադն էլ գնաց այդ ճանապարհով։ Սրանց առաջին «գործերից» մեկը եղավ կազմալուծել Սովետից ժառանգած տնտեսական հսկաների` «Նաիրիտի» եւ Հայկական ատոմակայանի աշխատանքները։ Հետո, աններելի ուշացումով, գլխի ընկան, որ «ջերմուկով» երկիր չես պահի, ու հետողորմյա արեցին, ասացին` էն ժամանակ պե՛տք էր փակել, փակեցինք, հիմա պետք է բացել` բացո՛ւմ ենք... Ու բացեցին։ Բայց եղածը արդեն եղել էր` Հայաստանի տնտեսությունը հայտնվել էր անդունդի եզրին։
Հետողորմյա՝ ՀՀՇ-ի ձևով
Պարզվում է` Նաջարյանը փոշմանել է. «ժողովրդի կառավարությունը»՝ Փաշինյանի գլխավորությամբ, ուշացումով հասկացել է, որ ղալաթ է արել` Ամուլսարի հանքավայրի «օդերը փակելով», թույլ տալով «դավադիր ուժերին» կաթվածահար անել հանքաքարի արդյունահանման աշխատանքները։ Ոչինչ, որ մարդիկ ամբողջ մի տարի զրկված էին աշխատանքից եւ եկամուտներից, բյուջեն` համապատասխան հարկային մուտքերից, տնտեսությունը` 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունից։ Ու հիմա որոշել են հետողորմյա անել։
Ժամանակին ՀՀՇ-ի քանդող բրիգադն էլ գնաց այդ ճանապարհով։ Սրանց առաջին «գործերից» մեկը եղավ կազմալուծել Սովետից ժառանգած տնտեսական հսկաների` «Նաիրիտի» եւ Հայկական ատոմակայանի աշխատանքները։ Հետո, աններելի ուշացումով, գլխի ընկան, որ «ջերմուկով» երկիր չես պահի, ու հետողորմյա արեցին, ասացին` էն ժամանակ պե՛տք էր փակել, փակեցինք, հիմա պետք է բացել` բացո՛ւմ ենք...
Ու բացեցին։ Բայց եղածը արդեն եղել էր` Հայաստանի տնտեսությունը հայտնվել էր անդունդի եզրին։
Իզուր չեն ասում` պտուղը ծառից հեռու չի ընկնում...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից