Ասում են, թե այսօր գործարկվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանցագործության մասին անանուն հաղորդումներ ներկայացնել: Հաղորդումները կուսումնասիրի ՀՀ գլխավոր դատախազությունը: Իսկ ազդարարողների տվյալների գաղտնիությունը կապահովի ՀՀ կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության:
Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է... Սա ԽՍՀՄ-ի սկզբնական տարիներն են, նացիստական Գերմանիան է, երբ ամեն երկրորդը մյուսի վրա գործ էր սարքում... Անխելքին էլ պարզ է, որ սա ավելի շատ քաղաքական ճնշումների, այլախոհների դեմ պայքարի գործիք է: Ով չհիանա Նիկոլ Փաշինյանի՝ փողոցում խորոված ուտելու հիասքանչ տեսարանով և Արթուր Դանիելյանի հայացքով նայի, կհայտնվի մի արթուրիսպիրյան ու կփորձի գործ սարքել նրա վրա... Իսկ ավելի լուրջ. սրանով դուք հուղարկավորում եք խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական պայքարը և այլախոհությունն առհասարակ... Իսկ շշալցված գասպարիներ ու հայհոյիչ հայացքների տեսլականներով տառապող արթուրիսպիրյաններ ինչքան ասես՝ կան, որ գործ սարքելու, գործ տալու մանիայով են տառապում... Հա՛, Արտակ Զեյնալյա՛ն, դու արդարադատության նախարար ե՞ս, թե՞ անանիմկաների գրանցող մատյան... Եթե չգիտես, թե դու ինչ ես աշխատում, տեղդ զիջիր որևէ լուրջ և իր կարծիքն ունեցող իրավաբանի... Բա ասում էիր՝ ազնիվ ու սկզբունքային ես... Իսկ հիմա դատարանները բլոկադայի ենթարկեցիք ու անանիմկաների շարժումը հիմնադրեցիք...Կվայելե՞ք...Չեմ կարծում...
Դուք հուղարկավորում եք խոսքի ազատությունը
Ասում են, թե այսօր գործարկվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի հանցագործության մասին անանուն հաղորդումներ ներկայացնել:
Հաղորդումները կուսումնասիրի ՀՀ գլխավոր դատախազությունը: Իսկ ազդարարողների տվյալների գաղտնիությունը կապահովի ՀՀ կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության:
Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է... Սա ԽՍՀՄ-ի սկզբնական տարիներն են, նացիստական Գերմանիան է, երբ ամեն երկրորդը մյուսի վրա գործ էր սարքում... Անխելքին էլ պարզ է, որ սա ավելի շատ քաղաքական ճնշումների, այլախոհների դեմ պայքարի գործիք է: Ով չհիանա Նիկոլ Փաշինյանի՝ փողոցում խորոված ուտելու հիասքանչ տեսարանով և Արթուր Դանիելյանի հայացքով նայի, կհայտնվի մի արթուրիսպիրյան ու կփորձի գործ սարքել նրա վրա...
Իսկ ավելի լուրջ. սրանով դուք հուղարկավորում եք խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական պայքարը և այլախոհությունն առհասարակ... Իսկ շշալցված գասպարիներ ու հայհոյիչ հայացքների տեսլականներով տառապող արթուրիսպիրյաններ ինչքան ասես՝ կան, որ գործ սարքելու, գործ տալու մանիայով են տառապում...
Հա՛, Արտակ Զեյնալյա՛ն, դու արդարադատության նախարար ե՞ս, թե՞ անանիմկաների գրանցող մատյան... Եթե չգիտես, թե դու ինչ ես աշխատում, տեղդ զիջիր որևէ լուրջ և իր կարծիքն ունեցող իրավաբանի... Բա ասում էիր՝ ազնիվ ու սկզբունքային ես... Իսկ հիմա դատարանները բլոկադայի ենթարկեցիք ու անանիմկաների շարժումը հիմնադրեցիք...Կվայելե՞ք...Չեմ կարծում...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից