Լրահոս

22.05.2019 14:55

Էքսկուրսիա մեկնող ավտոբուսում հրդեհ է բռնկվել

Էքսկուրսիա մեկնող ավտոբուսում հրդեհ է բռնկվել

Սյունիքի մարզում մայիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Փրկարարները ավտոբուսում գտնվող քաղաքացիների հետ մարել են ПАЗ մակնիշի 996 OZ 61 համարանիշի ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոբուսում գտնվելիս են եղել Կապանի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտները, որոնք մեկնում էին էքսկուրսիա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։