Դատարանն արգելափակածների թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն 3-րդ ներկայացուցիչը
Սահմանադրական կարգի տապալման գործընթացի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրը արգելափակած անձանց թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն երրորդ ներկայացուցիչը (նույնպես ՔՊ-ական)- հեռախոս կորցնելու մասնագետ, փոխթաղապետ Արամ Մանուկյանը (նկարում՝ գլխարկի վրա ակնոցով)։
Մյուս երկուսը Սերոբ Սարգսյանը և Արամ Մանուկյանն են։
Ես չեմ հասկանում, «ժողովրդի» անունից դատարան արգելափակելու համար պարտադի՞ր է եղել թաղապետարանի աշխատակից հանդիսանալը։ Եթե կան այդ գործողությանը մասնակցած, բայց թաղապետարանի աշխատակից չհանդիսացած այլ անձինք, խնդրում եմ արձագանքել։ Դա մեզ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն։
Իրադարձություններից 1-2 օր հետո փորձելով վերլուծել իրավիճակը՝ խոստովանեմ, որ ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե մեր պետականության համար ինչ օգուտ էր ակնկալվում այդ հուզական «միջոցառման» արդյունքում։ Վնասները պատկերացնում եմ՝ միջազգային հեղինակության անկում, դատական իշխանության հետագա հեղինակազրկում, նորմալ դատավորների արտահոսք, իրավական մշակույթի ընդհանուր անկում, անհանդուրժողականության ծավալի մեծացում։
Ինչո՞ւ։
***
Հարգելիներ, ես սխալվում էի։ Աջափնյակի դատարանն արգելափակածներից ո՛չ բոլորն են թաղապետարանի աշխատակիցներ։
Ժողովրդական լայն զանգվածների փոխանցած տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ Դատարանն արգելափակողների թվում եղել է նաև գործադիրի ներկայացուցիչ՝ Կառավարության աշխատակազմի աշխատակից պարոն Սասուն Մկրտումյանը (կանգնած է փոխթաղապետ Արամ Մանուկյանի վերևում՝ ձեռքերը կրծքին ծալած)։ Հավանաբար, նա նույնպես ՔՊ անդամ է։
Ի գիտություն, Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն
ՀԳ. Մեջբերում եմ ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության 6-րդ հոդվածը.
Статья 6. Руководящей и направляющей силой советского общества, ядром его политической системы, государственных и общественных организаций является Коммунистическая партия Советского Союза. КПСС существует для народа и служит народу.
Դատարանն արգելափակածների թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն 3-րդ ներկայացուցիչը
Սահմանադրական կարգի տապալման գործընթացի շրջանակներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրը արգելափակած անձանց թվում հայտնաբերվել է Աջափնյակի թաղապետարանի արդեն երրորդ ներկայացուցիչը (նույնպես ՔՊ-ական)- հեռախոս կորցնելու մասնագետ, փոխթաղապետ Արամ Մանուկյանը (նկարում՝ գլխարկի վրա ակնոցով)։
Մյուս երկուսը Սերոբ Սարգսյանը և Արամ Մանուկյանն են։
Ես չեմ հասկանում, «ժողովրդի» անունից դատարան արգելափակելու համար պարտադի՞ր է եղել թաղապետարանի աշխատակից հանդիսանալը։ Եթե կան այդ գործողությանը մասնակցած, բայց թաղապետարանի աշխատակից չհանդիսացած այլ անձինք, խնդրում եմ արձագանքել։ Դա մեզ համար շատ կարևոր է։ Շնորհակալություն։
Իրադարձություններից 1-2 օր հետո փորձելով վերլուծել իրավիճակը՝ խոստովանեմ, որ ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե մեր պետականության համար ինչ օգուտ էր ակնկալվում այդ հուզական «միջոցառման» արդյունքում։ Վնասները պատկերացնում եմ՝ միջազգային հեղինակության անկում, դատական իշխանության հետագա հեղինակազրկում, նորմալ դատավորների արտահոսք, իրավական մշակույթի ընդհանուր անկում, անհանդուրժողականության ծավալի մեծացում։
Ինչո՞ւ։
***
Հարգելիներ, ես սխալվում էի։ Աջափնյակի դատարանն արգելափակածներից ո՛չ բոլորն են թաղապետարանի աշխատակիցներ։
Ժողովրդական լայն զանգվածների փոխանցած տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ Դատարանն արգելափակողների թվում եղել է նաև գործադիրի ներկայացուցիչ՝ Կառավարության աշխատակազմի աշխատակից պարոն Սասուն Մկրտումյանը (կանգնած է փոխթաղապետ Արամ Մանուկյանի վերևում՝ ձեռքերը կրծքին ծալած)։ Հավանաբար, նա նույնպես ՔՊ անդամ է։
Ի գիտություն,
Լուսավոր Հայաստան,
Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն
ՀԳ. Մեջբերում եմ ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության 6-րդ հոդվածը.
Статья 6. Руководящей и направляющей силой советского
общества, ядром его политической системы, государственных и
общественных организаций является Коммунистическая партия
Советского Союза. КПСС существует для народа и служит народу.
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից