Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի,որը հիմնված է փաստերի, տրամաբանության, սառը դատողության և պետականամետության վրա:
Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության, գոռգոռոցների, ճղճղոցների:
Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ, ասելն էլ' հո անել չէ:
Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է, թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա, ասել ա էլի» տրամաբանությամբ:
Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք, իսկ հետևանք' առավել ևս չկա:
Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է:
Փաշինյանը պետք է հեռանա: Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:
Հ.Գ. Իսկ նրանց, ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ' հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու, որը գերագնահատում է ինքն իրեն»:
Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է
Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի,որը հիմնված է փաստերի, տրամաբանության, սառը դատողության և պետականամետության վրա:
Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության, գոռգոռոցների, ճղճղոցների:
Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ, ասելն էլ' հո անել չէ:
Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է, թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա, ասել ա էլի» տրամաբանությամբ:
Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք, իսկ հետևանք' առավել ևս չկա:
Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է:
Փաշինյանը պետք է հեռանա:
Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:
Հ.Գ.
Իսկ նրանց, ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ' հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու, որը գերագնահատում է ինքն իրեն»:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից