Քաղաքական

21.05.2019 20:20

Վարչապետի կոչը միանշանակ սահմանադրության և գործող օրենքների ոտնահարում էր. սահմանադրագետ (տեսանյութ)

Վարչապետի կոչը միանշանակ սահմանադրության և գործող օրենքների ոտնահարում էր. սահմանադրագետ (տեսանյութ)

«Վարչապետի կոչը միանշանակ սահմանադրության և գործող օրենքների ոտնահարում էր, սակայն դա որակել, որպես սահմանադրական կարգի տապալման փորձ ճիշտ չէ, քանի որ նմանատիպ մի քանի ժամանոց ակցիան չեմ կարծում, որ կարելի է սահմանադրական կարգի տապալում համարել»,-այս մասին մայիսի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

«Եթե քաղքական նմանատիպ ակցիաները թույլատրելի է օրենսդիր և գործադիր մարմինների նկատմամբ ճնշում գործադրելու առումով, ապա դատական իշխանության հանդեպ դրանք անթույլատրելի են, քանի որ դատական իշխանությունը ապաքաղաքական պետք է լինի»,-ասաց Վարդան Այվազյանը:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։