Ովքեր են, այսօրվա դրությամբ, մեր հասարակության մեջ ՔՊ-ի հենքը
Դատարանների դռները շրջափակողների մեջ այնպիսի տատիկներ կամ, ավելի ճիշտ, մորքուրներ երևացին, որոնց տեսնելիս ակամայից ՀՀԿ-ի տատիկին հիշեցի, բայց ՀՀԿ-ի տատիկը մեկ հոգի էր ընդամենը, սրանք շատ-շատ են, որտեղի՞ց են գտնում, ո՞նց են հավաքագրում, հետաքրքիր է շատ: Սակայն եկեք ընդունենք, որ քաղաքականությունիցուընդհանրապեսամենինչիցհեռուայդմութմարդկանցբանակը, որըերեկիրականացնումէրդատարաններիշրջափակմանանօրինականգործողությունը, այնքանէլմեծաթիվչէր, ասումեն՝ընդամենը 1000-1500 հոգիենեղել, դաշատքիչէ.դաՔՊ-իուանձամբՓաշինյանիֆիասկոնէ:
Մի հետաքրքիր փաստ արձանագրվեց երեկ. որոշ, այսպեսկոչված, քաղհասարակությաններկայացուցիչներոչմիայնչներկայացանայդանօրինականգործողություններին, այլնույնիսկդատապարտեցինդրանք (նրանք էլ մտածող մարդիկ են, հիմար չեն, հասկանում են որ արդեն Փաշինյանը լրիվ չափերը անցնում է, որ նա այս անգամ արդեն թքեց օրենքի վրա էլ, պետականության հիմունքների վրա էլ, հետևաբար նրա իշխանությունից հետո նրա հետ միասին մեղադրյալի աթոռին նստելու հեռանկարը բնական է, որ կվախեցներ իրենց): Ելնելով ակցիային մասնակցած մարդկանց սակավությունից՝ կարելի է եզրակացնել, որ աղանդավորներիցշատերընույնպեսարդենկամաց-կամացհեռանումենՆիկոլիճամբարից (նրանք նույնպես հասկանում են այդտեղ մնալու վտանգավորությունը): Այսինքն, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի կառավարությունը կորցնում է հասարակության մեջ իր հիմնական հենքը հանդիսացող մասսայի, այն է՝ այսպես կոչված, քաղհասարակության (ժողովրդի լեզվով ասած՝ գրանտակերների) ու աղանդավորների մի զգալի հատվածին:
Բայց դեռ վաղ է ուրախանալու համար, քանի որ ՔՊ-ն միայն այդ մութ մորքուրների, տատիկների ու բազմապատկման աղյուսակը այդպես էլ ամբողջ կյանքի ընթացքում չսովորած պապիկների հույսին չի մնացել, առավել ևս, որ գրանտակերների ու աղանդավորների մեծ մասը, այնուամենայնիվ, նրա հետ են դեռ, բայց դա էլ մի կողմ դնենք. ամենացավալիփաստըայնէ, որապազգայինզառանցանքներովվարակվածէմերերիտասարդությանմեծմասը, ահահենցայսերիտասարդներիհսկայականբանակըկարողէՔՊ-իպոտենցիալհետևորդըդառնալ, բայց դա արդեն այլ թեմա է, որին կանդրադառնամ հաջորդիվ:
Ովքեր են, այսօրվա դրությամբ, մեր հասարակության մեջ ՔՊ-ի հենքը
Դատարանների դռները շրջափակողների մեջ այնպիսի տատիկներ կամ, ավելի ճիշտ, մորքուրներ երևացին, որոնց տեսնելիս ակամայից ՀՀԿ-ի տատիկին հիշեցի, բայց ՀՀԿ-ի տատիկը մեկ հոգի էր ընդամենը, սրանք շատ-շատ են, որտեղի՞ց են գտնում, ո՞նց են հավաքագրում, հետաքրքիր է շատ: Սակայն եկեք ընդունենք, որ քաղաքականությունից ու ընդհանրապես ամեն ինչից հեռու այդ մութ մարդկանց բանակը, որը երեկ իրականացնում էր դատարանների շրջափակման անօրինական գործողությունը, այնքան էլ մեծաթիվ չէր, ասում են՝ ընդամենը 1000-1500 հոգի են եղել, դա շատ քիչ է. դա ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի ֆիասկոն է:
Մի հետաքրքիր փաստ արձանագրվեց երեկ. որոշ, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչներ ոչ միայն չներկայացան այդ անօրինական գործողություններին, այլ նույնիսկ դատապարտեցին դրանք (նրանք էլ մտածող մարդիկ են, հիմար չեն, հասկանում են որ արդեն Փաշինյանը լրիվ չափերը անցնում է, որ նա այս անգամ արդեն թքեց օրենքի վրա էլ, պետականության հիմունքների վրա էլ, հետևաբար նրա իշխանությունից հետո նրա հետ միասին մեղադրյալի աթոռին նստելու հեռանկարը բնական է, որ կվախեցներ իրենց): Ելնելով ակցիային մասնակցած մարդկանց սակավությունից՝ կարելի է եզրակացնել, որ աղանդավորներից շատերը նույնպես արդեն կամաց-կամաց հեռանում են Նիկոլի ճամբարից (նրանք նույնպես հասկանում են այդտեղ մնալու վտանգավորությունը): Այսինքն, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի կառավարությունը կորցնում է հասարակության մեջ իր հիմնական հենքը հանդիսացող մասսայի, այն է՝ այսպես կոչված, քաղհասարակության (ժողովրդի լեզվով ասած՝ գրանտակերների) ու աղանդավորների մի զգալի հատվածին:
Բայց դեռ վաղ է ուրախանալու համար, քանի որ ՔՊ-ն միայն այդ մութ մորքուրների, տատիկների ու բազմապատկման աղյուսակը այդպես էլ ամբողջ կյանքի ընթացքում չսովորած պապիկների հույսին չի մնացել, առավել ևս, որ գրանտակերների ու աղանդավորների մեծ մասը, այնուամենայնիվ, նրա հետ են դեռ, բայց դա էլ մի կողմ դնենք. ամենացավալի փաստը այն է, որ ապազգային զառանցանքներով վարակված է մեր երիտասարդության մեծ մասը, ահա հենց այս երիտասարդների հսկայական բանակը կարող է ՔՊ-ի պոտենցիալ հետևորդը դառնալ, բայց դա արդեն այլ թեմա է, որին կանդրադառնամ հաջորդիվ:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org