Նա իրենից բան չէր ներկայանում. բախտը բերեց` քաղաքական պղտոր ջրերում մի ոսկե ձկնիկ բռնեց, ոսկե ձկնիկն ասաց`ինչ ուզես՝ կանեմ, միայն թե բաց թող, թույլ տուր`վայելեմ ազատությունս։ Այն ժամանակ «խակ» էր, ընդառաջեց, ոսկե ձկնիկին ջուրը գցեց։ Մյուս օրը վերադարձավ (ինքնաբո՞ւխ, թե՞ իր լավագույն կեսի թելադրանքով`այնքան էլ կարեւոր չէ), կանչեց եւ ասաց`ուզում եմ նստել վարչապետի աթոռին։ Ու նստեց` ոսկե ձկնիկը տվեց նրան այդ բացառիկ հնարավորությունը, եւ նա, իր համար էլ անսպասելի, դարձավ գործադիր իշխանության ղեկավար։ Հետո, դարձյալ ոչ այն է` սեփական ցանկությամբ, ոչ այն է` իր երկրորդ կեսի պահանջով, ուզեց օր առաջ լուծարել մի տարի առաջ ընտրվածմիջազգային հանրության, ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնության եւ անձամբ իր կողմից լեգիտիմ ճանաչված ընտրություններով ձեւավորված խորհրդարանը։ Ու լուծարեց. ոսկե ձկնիկն, առանց երկար-բարակ մտածելու, դոբրո տվեց հապշտապ արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ սեփական (գրպանային) խորհրդարան ձեւավորելու «առաջարկությանը», եւ նա հեշտ ու հանգիստ, գրեթե առանց դիմադրության վերցրեց Ազգային ժողովի վերահսկիչ փաթեթը` էապես գերազանցելով միանձնյա որոշումներ ընդունելու (դակելու) համար անհրաժեշտ շեմը։ Բայց ախորժակն ուտելիս է գալիս. իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերը «նայողի» կարգավիճակը սկսեց նեղ գալ նրան ու իր թելերը քաշող(ներ)ին։ Հիմա նրա սիրտը ուզում է իրենով անել նաեւ դատական իշխանությունը։ Հայտը ներկայացրել է, սպասում է ոսկե ձկնիկի հավանությանը։ Ո՞րն է լինելու նրա հաջորդ ցանկությունը` դժվար չէ կռահել։ Նա դեռ ուղիղ տեքստով չի բարձրաձայնել այդ մասին, չի ասել` ոսկե ձկնիկն ո՞վ է, ինչացո՞ւ է. ես ինչ ուզեմ` այն էլ կանեմ։ Առայժմ բավարարվում է նրանով, որ հրահանգներ է տալիս ոսկե ձկնիկի անունից։ Բայց հեռու չէ այն օրը, մատ թափ կտա ոսկե ձկնիկի վրա ու վերջնագիր կներկայացնի`էլ չեմ ուզում խնդրողի դերում լինել, ուզում եմ` դառնաս իմ մանկլավիկը եւ հլու-հնազանդ կատարես իմ բոլոր քմահաճույքները։ Ինչով է վերջանում ոսկի ձկնիկի պատմությունը` երեւիթե պետք չէ հիշեցնել...
Ոսկե ձկնիկի պատմությունը դուրս չգա՞...
Նա իրենից բան չէր ներկայանում. բախտը բերեց` քաղաքական պղտոր ջրերում մի ոսկե ձկնիկ բռնեց, ոսկե ձկնիկն ասաց`ինչ ուզես՝ կանեմ, միայն թե բաց թող, թույլ տուր`վայելեմ ազատությունս։
Այն ժամանակ «խակ» էր, ընդառաջեց, ոսկե ձկնիկին ջուրը գցեց։ Մյուս օրը վերադարձավ (ինքնաբո՞ւխ, թե՞ իր լավագույն կեսի թելադրանքով`այնքան էլ կարեւոր չէ), կանչեց եւ ասաց`ուզում եմ նստել վարչապետի աթոռին։ Ու նստեց` ոսկե ձկնիկը տվեց նրան այդ բացառիկ հնարավորությունը, եւ նա, իր համար էլ անսպասելի, դարձավ գործադիր իշխանության ղեկավար։
Հետո, դարձյալ ոչ այն է` սեփական ցանկությամբ, ոչ այն է` իր երկրորդ կեսի պահանջով, ուզեց օր առաջ լուծարել մի տարի առաջ ընտրվածմիջազգային հանրության, ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնության եւ անձամբ իր կողմից լեգիտիմ ճանաչված ընտրություններով ձեւավորված խորհրդարանը։
Ու լուծարեց. ոսկե ձկնիկն, առանց երկար-բարակ մտածելու, դոբրո տվեց հապշտապ արտահերթ ընտրություններ անցկացնելու եւ սեփական (գրպանային) խորհրդարան ձեւավորելու «առաջարկությանը», եւ նա հեշտ ու հանգիստ, գրեթե առանց դիմադրության վերցրեց Ազգային ժողովի վերահսկիչ փաթեթը` էապես գերազանցելով միանձնյա որոշումներ ընդունելու (դակելու) համար անհրաժեշտ շեմը։
Բայց ախորժակն ուտելիս է գալիս. իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերը «նայողի» կարգավիճակը սկսեց նեղ գալ նրան ու իր թելերը քաշող(ներ)ին։ Հիմա նրա սիրտը ուզում է իրենով անել նաեւ դատական իշխանությունը։ Հայտը ներկայացրել է, սպասում է ոսկե ձկնիկի հավանությանը։
Ո՞րն է լինելու նրա հաջորդ ցանկությունը` դժվար չէ կռահել։ Նա դեռ ուղիղ տեքստով չի բարձրաձայնել այդ մասին, չի ասել` ոսկե ձկնիկն ո՞վ է, ինչացո՞ւ է. ես ինչ ուզեմ` այն էլ կանեմ։ Առայժմ բավարարվում է նրանով, որ հրահանգներ է տալիս ոսկե ձկնիկի անունից։ Բայց հեռու չէ այն օրը, մատ թափ կտա ոսկե ձկնիկի վրա ու վերջնագիր կներկայացնի`էլ չեմ ուզում խնդրողի դերում լինել, ուզում եմ` դառնաս իմ մանկլավիկը եւ հլու-հնազանդ կատարես իմ բոլոր քմահաճույքները։
Ինչով է վերջանում ոսկի ձկնիկի պատմությունը` երեւիթե պետք չէ հիշեցնել...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից