Ափսոս էին բոլոր այն պատգամավորները, ում Փաշինյան Նիկոլը օրենսդիրից վերածեց դատարանի շենքի հավաքարարի ելք ու մուտքը փակողի
Զուտ մարդկայնորեն ափսոս էին բոլոր այն պատգամավորները, ում Փաշինյան Նիկոլը օրենսդիրից վերածեց դատարանի շենքի հավաքարարի ելք ու մուտքը փակողի:
Սա իրական դժբախտություն է: Խորհրդարանական երկրի մանդատավորներին ի՞նչ աստիճանի պետք է առաջնորդը հատակ իջնեցներ, որ այդ մարդիկ այս տխուր իրավիճակում հայտնվեին:
Հատկապես ափսոս էին իրավագիտության հետ կապ ունեցողները, որ լսարանում՝ ուսանողների առջև, և ամբիոնում՝ կոլեգաների առջև ստիպված են գլուխ խոնարհել, որովհետև իրենք բոլորից լավ գիտեն՝ սահմանադրական կարգի տապալման մասնակիցներ են: Իսկ իրավագիտության մասին իրենց խոսքն ու դասախոսությունները առոչինչ են այսուհետ, քանզի հնարավոր չէ սովորեցնել, քարոզել մի բան, հրապարակայնորեն անել տրամագծորեն հակառակ մեկ այլ բան:
Եվ, ինչքան էլ հետո ասեն, թե ֆիկտիվ մասնակցություն են ունեցել, միևնույնն է՝ այս խարանից ազատվել չի լինելու: Ինչպես ասում են՝ պատմությունը մարդկանցից հիշաչար է:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից