Կարծիք

21.05.2019 12:50


Ահա ինչ է պատմում հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդիկ Գրիգորյանն իր նամակում

Ահա ինչ է պատմում հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդիկ Գրիգորյանն իր նամակում

Նիկոլայ Բաղդասարյանը կզբաղվի՞ հոկտեմբերի 27-ի գործի խոշտանգումներով

ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Հանրային հեռուստատեսությամբ, որպես մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի հասցեին, ասաց թե նրա նախագահության օրոք ինչ դաժանորեն խոշտանգում էին մարդկանց հոկտեմբերի 27-ի գործով։

Այո՛, նա ճիշտ է ասում, բայց միայն ճշմարտության կեսը, այն կեսը, որ շահավետ է «Իմ քայլին»։ Ահա ինչ է պատմում հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդիկ Գրիգորյանը իր նամակում.

«Իսկ ա՛յ, դո՜ւ, Ջհանգիրյա՛ն, բախտավոր աստղի տակ ես ծնվել: Նախագահները, հատկապես վերջին երկուսը, քո նկատմամբ քնքուշ, քրիստոնեական սիրով են լցված: Ռ. Քոչարյանի օրոք «հոկտեմբերի 27-ի» նախաքննությունը, պաշտոնական դիրքդ չարաշահելով, վերածեցիր պետության դեմ դավադրության: Քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք: Ամենաստոր քայլին էլ գնացիր, երբ փորձեցիք երեխայիս առևանգել, որպեսզի հանձնվեմ»:

Բացի այդ, 2009-ին իր խցում Էդիկ Գրիգորյանը նաև ինձ էր պատմում, թե ինչպես էին ձմեռվա ցրտին՝ լուսամուտները բաց, դրսում -10 ցրտին, խցում վրան սառը ջուր լցնում ու առավոտ գալիս, որ ստանան իրենց ուզած պատասխանը, թե Քոչարյանն է պատվիրել ահաբեկչությունը: Ու Գագիկ Ջհանգիրյանի ներդրած բոլոր ջանքերին հակառակ՝ բոլոր խոշտանգումներին դիմանալով՝ ինքը մնում է անկոտրում ու չի ասում էն, ինչ իրենից պահանջում էին։

Էդիկ Գրիգորյանը մահացել է, բայց կան նրա հարազատները, այս գործով անցած կասկածյալները, նաև դեռ բանտում են հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկվածներ։ Այդ տարիներին 1999-2001-ին երկրի վարչապետը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն էր, Վազգեն Սարգսյանի ընկերներն էին գլխավոր դատախազը՝ Բորիս Նազարյանը, և զինվորական դատախազը՝ Գագիկ Ջհանգիրյանը։

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին կոչ եմ անում, որպես պատգամավոր, հետաքննություն անցկացնել հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածների նկատմամբ խոշտանգումների փաստով և դահիճներին պատասխանատվության ենթարկել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը