Քաղաքական

21.05.2019 12:20

«Չի բացառվում, որ առաջիկա նախարարական հանդիպումը լինի Վաշինգտոնում կամ այլ մայրաքաղաքում»․ Ա. Նաղդալյան

«Չի բացառվում, որ առաջիկա նախարարական հանդիպումը լինի Վաշինգտոնում կամ այլ մայրաքաղաքում»․ Ա. Նաղդալյան

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում նախարարական մակարդակով հաջորդ հանդիպման կազմակերպման տեխնիկական մանրամասները դեռ հայտնի չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ակնարկեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կազմակերպվելիք նախարարական հաջորդ հանդիպմանը։

Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպել նախարարների հանդիպումը։

«Մենք այս առումով սպասում ենք որոշակի տեխնիկական դետալների հստակեցման։ Մասնավորապես, հրավիրող կողմը պետք է տրամադրի հանդիպման վայրի և ժամկետների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի մենք կարողանանք համաձայնեցված կարգով տեղեկացնել այդ մասին։

Հաշվի առնելով նախկին հանդիպումների աշխարհագրությունը, բնականաբար, չի բացառվում, որ առաջիկա հանդիպումը լինի Վաշինգտոնում կամ այլ մայրաքաղաքում, հրավիրող կողմը պետք է տեխնիկական դետալներ տրամադրի, մենք հանդիպման մասին տեղեկություններ հրապարակելու սկզբունքը երբեք չենք խախտել ու չենք խախտի»,- ասաց Նաղդալյանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։