Այսօր, երբ հանցագործ Փաշինյանի հորդորով հեղափոխական բանդան կաթվածահար էր արել հանրապետության բոլոր դատարանների աշխատանքը, նույն ժամերին ՀՀ Արդարադատության շենքի մոտ բողոքի ակցիա էր ընթանում: ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի հարազատները գործող իշխանությունից, մասնավորապես, արդադատության նախարար Արտակ Զեյնալյանից պահանջում էին Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցու սպանության համար դատապարտված իրենց հարազատին տեղափոխել Հայաստան՝ մնացած պատիժը հայրենիքում կրելու համար: Ինչպես մամուլի ներկայացուցիչներին հայտնեցին Առաքելյանի ընկերները, մայրն ու որդին, 4 տարի առաջ հայերի դեմ խուլիգանական արարք թույլ տված մի ադրբեջանցու հետ ընդհարման հետևանքով վերջինս ծեծից մահացել է: Ռուսաստանի դատարանը մեր հայրենակցին դատապարտել է 18 տարվա ազատազրկման: Առաքելյանի ընկերներն ու ընտանիքը արդեն երկու տարի է՝ պայքարում են, որ նա տեղափոխվի Հայաստան, բայց ոչ մի պետական կառույցի կողմից աջակցություն չեն ստանում: Առաքելյանի ընկերներից մեկի խոսքերով՝ ներկայիս իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում հայ մարդուն ՀՀ քաղաքացուն հայրենիք բերելու ուղղությամբ, այն էլ ա՛յն դեպքում, երբ ՌԴ իշխանությունները պատրաստ են նրան ուղարկել:
«Մարդասպան Ռամիլ Սաֆարովին տարան իր երկիր, հերոսացրին այդ տականքին, որը քնած մարդու էր կացնահարել, մինչդեռ մեր հայրենակցին ռուսական բանտում մեր իսկ ժողովրդավարական հռչակված իշխանությունները մատնել են անտերության», - վրդովվում է Առաքելյանի ընկերը: Ահա սա է Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխական կառավարության իրական դեմքը՝ արտաքինից սիրո, համերաշխության, հայրենասիրության մասին զրնգուն խոսքեր ասող, բայց իրականում անտարբեր, հայատյաց, հայակործան քաղաքականություն որդեգրած:
Սա չի՞ քո դեմքը, Նիկո՛լ (տեսանյութ)
Այսօր, երբ հանցագործ Փաշինյանի հորդորով հեղափոխական բանդան կաթվածահար էր արել հանրապետության բոլոր դատարանների աշխատանքը, նույն ժամերին ՀՀ Արդարադատության շենքի մոտ բողոքի ակցիա էր ընթանում: ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի հարազատները գործող իշխանությունից, մասնավորապես, արդադատության նախարար Արտակ Զեյնալյանից պահանջում էին Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանցու սպանության համար դատապարտված իրենց հարազատին տեղափոխել Հայաստան՝ մնացած պատիժը հայրենիքում կրելու համար:
Ինչպես մամուլի ներկայացուցիչներին հայտնեցին Առաքելյանի ընկերները, մայրն ու որդին, 4 տարի առաջ հայերի դեմ խուլիգանական արարք թույլ տված մի ադրբեջանցու հետ ընդհարման հետևանքով վերջինս ծեծից մահացել է: Ռուսաստանի դատարանը մեր հայրենակցին դատապարտել է 18 տարվա ազատազրկման: Առաքելյանի ընկերներն ու ընտանիքը արդեն երկու տարի է՝ պայքարում են, որ նա տեղափոխվի Հայաստան, բայց ոչ մի պետական կառույցի կողմից աջակցություն չեն ստանում:
Առաքելյանի ընկերներից մեկի խոսքերով՝ ներկայիս իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում հայ մարդուն ՀՀ քաղաքացուն հայրենիք բերելու ուղղությամբ, այն էլ ա՛յն դեպքում, երբ ՌԴ իշխանությունները պատրաստ են նրան ուղարկել:
«Մարդասպան Ռամիլ Սաֆարովին տարան իր երկիր, հերոսացրին այդ տականքին, որը քնած մարդու էր կացնահարել, մինչդեռ մեր հայրենակցին ռուսական բանտում մեր իսկ ժողովրդավարական հռչակված իշխանությունները մատնել են անտերության», - վրդովվում է Առաքելյանի ընկերը:
Ահա սա է Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխական կառավարության իրական դեմքը՝ արտաքինից սիրո, համերաշխության, հայրենասիրության մասին զրնգուն խոսքեր ասող, բայց իրականում անտարբեր, հայատյաց, հայակործան քաղաքականություն որդեգրած:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից