Կարծիք

21.05.2019 10:40


Պարո՛ն Փաշինյան, դուք ստախոս եք ու դեմագոգ

Պարո՛ն Փաշինյան, դուք ստախոս եք ու դեմագոգ

Նիկո՛լ Փաշինյան, երբ ընդդիմադիր էիք, բազմիցս անպատասխանատու հայտարարություններ եք արել՝ օդից կախված լուրերի տեսքով, այն ժամանակ մի տեղ դա հասկանալի էր։

Բայց հիմա վարչապապետի կարգավիճակում ուղղակի անթույլատրելի է։

Մի քանի ամիս առաջ հայտարարեցիք որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր ծառայում են դրսի ուժերին, այսինքն՝ գործակալ են։

Մինչև այսօր դեռ չեք հրապարակել որևէ մեկի անունը՝ ի հեճուկս բազմաթիվ հոդորների ու պահանջների, դեռ սպասում ենք։

Ավելի վաղ հայտարարեցիք կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին, և թե ովքեր են ներգրավված․ մոտ մի 300 հոգու մասին էր խոսքը, բայց էլի ոչ մի անուն չհնչեց։

Հիմա հայտարարում եք հողերը հանձնելու դավադրության մասին ու էլի չեք հայտարարում, թե ովքեր են այդ դավադիրները։

Ուղղակի այս մերկապարանոց հայտարարությունների շարժառիթը չեմ հասկանում։

Ինչո՞ւ եք ասում, ի՞նչ նպատակով, եթե չեն բացվելու փակագծեր։

Ուրեմն մի պատասխան կա. պարո՛ն Փաշինյան, դուք ստախոս եք ու դեմագոգ։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը