Կարծիք

21.05.2019 15:00


ՀՀ գլխավոր դատախազը, փաստորեն, միայն Ռ. Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար է

ՀՀ գլխավոր դատախազը, փաստորեն, միայն Ռ. Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար է

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր հայտարարության մեջ շատ լուրջ մեղադրանքներ ներկայացրեց Արցախի իշխանություններին: Նա կա՛մ պետք է դա ապացուցի, միջոցներ ձեռնարկի, կա՛մ հրաժարական տա...Դա շատ լուրջ մեղադրանք է, շատ լուրջ...Իսկ գուցե Հայաստանի ղեկավարները նման մտադրությո՞ւն ունեն...
Բնականաբար, հիմա կսկսեն նաև փոխադարձ մեղադրանքները, և կրկին կխորանա առճակատումն ու պառակտումը...
Բա էլ մոնիթորինգ ես անում, որ ի՞նչ անես...

***

ՀՀ գլխավոր դատախազը, փաստորեն, միայն Ռ. Քոչարյանի դատավարությանը մասնակցելու համար է: Նա մոռանալով, որ մեկ անձի կողմից կոչ էր արվել ՀՀ քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանները, որով դադարեցվել էր Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը և անտեսելով այդ ամենի քրեաիրավական գնահատականը՝ մի քանի ժամ հետո միայն հանձնարարում է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն, բնականոն աշխատանքները խաթարելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումներն ու ահազանգերն ուղարկել իրենց՝ իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:
Փաստորեն, վերը նշված լուրջ, սահմանադրական, քրեաիրավական խախտումները թողած՝ ընկել է դրա հետևանքների հետևից…
Լավ իրավաբանություն ու տրամաբանություն է խոսք չունեմ…Դուք, փաստորեն, իբր թե գոյություն ունեք. ձեր հայտարարությունից դա է զգացվում…
Բնականաբար, լռում են նաև մյուս իրավապահ մարմինները. ինչպես միշտ…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը