Կարծիք

21.05.2019 10:15


Մանիպուլյա՞ցիա թե՞ դավադրություն

Մանիպուլյա՞ցիա թե՞ դավադրություն

Միջազգային կազմակերպությունները պետք է արձագանքեն:

Այսօր, ներկայացնելով դատական համակարգի դեմ ձեռնարկվող քայլերը, վարչապետը հայտարարեց, որ այդ օրակարգն արդեն երկար ժամանակ քննարկվում է ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:

Ուստի այժմ այս միջազգային կառույցներից յուրաքանչյուրը, եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ անդամ հիմնական գործընկեր երկրները պետք է պատասխանեն՝ իրենց դավանած արժեքների մա՞ս է գործադիրի այս հարձակումը դատական իշխանության նկատմամբ, թե՞ ոչ:
Եթե այո, ստացվում է, որ նրանց հետ համաձայնեցված՝ վարչապետը պարալիզացնում է Հայաստանի ողջ դատական համակարգը։
Հարց՝ ի՞նչ նպատակով։

Եթե ոչ, ապա գործ ունենք իշխանությունների հերթական մանիպուլյացիայի հետ, որի մեջ փորձ է արվում ներգրավել արդեն նաև միջազգային հանրությանը:

Այս տեսանկյունից հետաքրքիր էին ԱՄՆ դեսպանատան արձագանքի «երկարաժամկետ ռազմավարություն» ու «Սահմանադրությանը համահունչ ճանապարհ» եզրույթները։

Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

Կիցն նյութն՝ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը