Կարծիք

21.05.2019 09:45


Երկակի ստանդարտներով առաջնորդվել չի կարելի․ դա բումերանգ է

Երկակի ստանդարտներով առաջնորդվել չի կարելի․ դա բումերանգ է

Երբ լսում ես, թե ինչպես լուրջ դեմքերով (ոչ հիմար մարդիկ) հայտարարում են, որ 2008-ի մարտի 1-ին Քոչարյանի որոշումները՝ Երևանում արտակարգ դրություն մտցնելու կամ բանակը քաղաք բերելու հետ կապված, միանշանակ սահմանադրական կարգի տապալում են, իսկ ահա Փաշինյանի արարքը, այն է՝ դատարանների դռների արգելափակումը, սահմանադրական կարգի տապալման հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, հասկանում ես, որ քանի դեռ կան այդ լուրջ դեմքերով մարդիկ (կամ, ավելի ճիշտ, այդ ճիվաղները), քանի դեռ շատ են դրանք մեր մեջ, մենք շանսեր չունենք նորմալ երկիր ունենալու (կամ, ավելի ճիշտ, մենք շանսեր չունենք երկիր ունենալու ընդհանրապես):

Թող ոմանք չկարծեն, թե ես Քոչարյան եմ ուզում պաշտպանել, իհարկե, ոչ, ես այդպիսի նպատակ չունեմ, բայց մարդ եղեք, ա՛յ տխմարներ, երկակի ստանդարտներով առաջնորդվել չի կարելի. լա՛վ իմացեք, որ դա բումերանգ է, որ վաղը օդի մեջ պտտվելու է ու ձեզ է հարվածելու:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը