Կարծիք

21.05.2019 09:41


Նիկոլ ջան, բա ինչի՞ չես նույնը հայտարարում դատախազների մասով

Նիկոլ ջան, բա ինչի՞ չես նույնը հայտարարում դատախազների մասով

Նիկոլ ջան, բա որ ասում ես՝ պետք է հրապարակենք և հասկանանք, թե ինչ ունեցվածք ունեն դատավորները, բա ինչի՞ չես նույնը հայտարարում դատախազների մասով, թե՞ ով կատարում է քո հակապետական հրամանները, դրանց չես հարցնում՝ ոնց եք հարստացել, իսկ ովքեր հակառակվում են քեզ, հարցնում ես...

Ես հեռու եմ էն մտքից, որ բոլոր դատավորները սրբեր են, բայց ակնհայտ է, որ դու ոչ թե պայքարում ես կոռուպցիայի, կաշառակերության դեմ, այլ շանտաժով փորձում ես բոլորին ծառայեցնել քո անձնական վրեժխնդրության ու ամեն գնով բռնազավթած իշխանությունը պահելուն, այսինքն՝ մեծ հաշվով քեզ մեկ է՝ ով ինչպես է հարստացել և ինչ ունի, կարևորը քեզ ծառայեն...

Եվ մի բան էլ, բոլոր այն դատավորներն ու դատախազները, ովքեր իրենց գործունեությամբ սատարում են նախագահ Քոչարյանին, նրանք ծառայում են արդարադատությանը, իսկ ովքեր Նիկոլին են սատարում և պայքարում են նախագահ Քոչարյանի դեմ, դառնում են Նիկոլի անձնական և քաղաքական վենդետտայի գործիքներ՝ անուղղակի խախտելով Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները...

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը