Կարծիք

21.05.2019 09:28


Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը

Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը

Կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցավ պատմության մեջ Սահմանադրության ամենահիմար, անիմաստ ու աննպատակ տապալումը։ Շատ անիմաստ են նստելու ապագայում սրա մեղավորները։ Կարծում եմ՝ նույնիսկ մեղմացուցիչ հանգամանք է հանդիսանալու տեղի ունեցածի հիմարությունը։

Ինչ ասեմ, ինչ լինում է, մարդու էշ խելքից է լինում։

***

Փաստորեն, Նիկոլի «համաժողովրդական աջակցությունը» 1100 հոգի էր, (Էն Դանիկն է հաշվել, ում ազգանունը ոչ էլ ուզում եմ տանջվելով գրեմ այսուհետ)։

Մեջից հանում ես պատգամավորներին՝ ընկերներով հանդերձ, կառավարության անդամներին, հանում ես տարբեր տասովշիկների բերած կոնտինգենտը, հանում ես անձնական շահագրգռվածություն ունեցող մարդկանց ու տակը մնում է մի քանի հարյուր հոգի։

Էս է իրավիճակը, Նիկի, բեր դու էլ վաբշե ժողովրդի անունից մի խոսա, քո անունից խոսա, Մակունցի, էն ֆիոլետովի ակնոցներով գյադու, բայց ոչ ողջ ժողովրդի։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը