Կարծիք

21.05.2019 08:58


Պարոն Իսպիրյա՛ն, հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում

Պարոն Իսպիրյա՛ն, հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում

Լուրեր են տարածվել, որ Արթուր Իսպիրյանի և ինչ-որ քաղաքացիների միջև տհաճ միջադեպ էր տեղի ունեցել, երբ «Իմ քայլից» ավագանու անդամը նստած էր եղել երեխաների հետ սրճարանում։ Ու հիմա Իսպիրյանը մի վիրավորվել է վիրավորվել, ասում է՝ ախր տենց ոնց կարելի է, երեխաներիս հետ նստած էի, քաղաքում իրավունք չունե՞մ զբոսնելու։ Ու նենց էլ հստակ թիվ է ասում՝ 20 հոգի։

Պարոն Իսպիրյա՛ն, իսկ երբ Հրանտ Մարգարյանը թոռնիկի հետ զբոսնում էր, ու նրա վրա մի խումբ խուլիգաններ հարձակվեցին, Դուք անձամբ կամ վարչապետը, որը հանդիսանում է ձեր քաղաքական ուժի հեկավարը, քննադատեցի՞ք տեղի ունեցածը։ Թե՞ ձևացրեցիք, որ ոչ մի բան էլ չի եղել։

Բա եթե այն դեպքում չի եղել, այդ դեպքում ի՞նչ խնդիր կա։ Ձեզ մոտեցածները գոնե իրենց տղամարդավարի պահեցին, ու տեսնելով, որ երեխա կա, գնացին, իսկ Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողները իրենց նույնպե՞ս պահեցին։

Լավ չի, չէ՞։ Բա հենց այդպես էլ լինում է, երբ երկակի ստանդարտներ են գործում հասարակության մեջ։ Դուք էլ միամտաբար մտածում եք, որ այդ երկակի ստանդարտները ձեզ չեն հարվածի։ Այդպես չի լինում։ Եթե ինչ-որ բան ձեզ թույլ եք տալիս, ուրեմն պատրաստ եղեք, որ նույն բանը ձեր դեմ թույլ կտան։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը