Քաղաքական

20.05.2019 19:00

ԼՀԿ ստորագրահավաքին չենք միանալու. կային դրվագներ, որոնց ձևակերպումներն ընդունելի չէին. Լիլիթ Մակունց

ԼՀԿ ստորագրահավաքին չենք միանալու. կային դրվագներ, որոնց ձևակերպումներն ընդունելի չէին. Լիլիթ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ԼՀԿ նախաձեռնած ստորագրահավաքին.

«Այդ ստորագրահավաքին չենք միանալու, որովհետև մեզ համար կային որոշակի դրվագներ, որոնց ձևակերպումներն ընդունելի չէին»,- լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց՝ իրենք մտադիր են հանրային քննարկում կազմակերպել անցումային արդարադատության թեմայով, որի անցկացման ժամանակացույցի մասին առաջիկայում կհայտարարվի:

Դիտարկմանը՝ եթե խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը կարողանան բավարար չափով ստորագրություններ հավաքել և արտահերթ նիստ գումարել, արդյոք քաղաքական մեծամասնությունը քվորում կապահովի, Մակունցն ասաց.

«Մենք այդ պարագայում ոչ մի այլ անելիք չունենք, քան հետևել օրենքներին և օրինակարգին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ սկսում է ստորագրահավաք ԱԺ արտահերթ նիստ գումարելու և դրանում այսօր առավոտից վարչապետի առաջարկով դատարանների մուտքերը փակելու հարցը քննարելու համար:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել էր, որ իրենք ստորագրահավաքին միանալու վերաբերյալ դեռևս որոշում չունեն։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։