Քաղաքական

20.05.2019 18:40

Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը վարույթը կասեցրել է. գործը տեղափոխվում է ՍԴ

Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը: Այս մասին ‹‹Փաստինֆո››-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, անձնական երաշխավորությամբ։

Նա տեղեկացրեց նաև, որ մտադիր են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին, սակայն դժվարացավ նշել հիմքերն ու ժամկետները՝ ասելով, որ այս պահին աշխատում են դրա վրա:

‹‹Փաստինֆո››-ի դիտարկմանը, թե ինչն է փոխվել այս 2 օրերի ընթացքում, որ դատախազները փոխել են իրենց դիրքորոշումը, քանի որ մայիսի 13-ին, երբ Քոչարյանի փաստաբաննները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ դատախազները դեմ էին արտահայտվել, Աբրահամյանը չպատասխանեց՝ ասելով, որ կխոսեն երբ որոշումը պատրաստ լինի:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով դատավորը որոշում է կայացրել վարույթը կասեցնելու մասին եւ դիմել ՍԴ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ դեռևս չեն ստացել որոշումը, հետևաբար այս պահին չեն կարող մեկնաբանել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։