Երեկ ուշ երեկոյան ես տարածել էի մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Գիշերը համարյա չէի քնել և առավոտյան կանուխ զարթնել էի շատ ծանր զգացումով՝ մեր երկրի և մեզնից յուրաքանչյուրի համար խոր անհանգստությամբ։
Մեր երկիրն իսկապես դժվար ժամանակներ է ապրում։ Նախորդ տասնամյակների ողջ դժբախտությունը, ստորությունը, նվաստացումը, կեղտը կուտակվել և խեղդում են մեզ։ Մի կողմից՝ նախկինները՝ իրենց ամբարտավանությամբ, կեղծավորությամբ և երկերեսանիությամբ, մյուս կողմից՝ այսօրվա իշխանությունը՝ իր ապաշնորհությամբ և երբեմն աբսուրդի հասնող արկածախնդրությամբ, հանրային գիտակցության լիակատար քաոս են ստեղծել երկրում։ Շատերը չգիտեն, թե ինչպես կողմնորոշվեն, ինչպես ճիշտ ուղենիշներ գտնեն և երբեմն պատրաստ են գնալ ցանկացած կեղծ խոստման հետևից։
Այս անգամ էլ այդպիսի կեղծ խոստումը արդարադատության «թռիչքաձև» հաստատումն էր։ Թերևս ոչ ոք չի վիճի, որ մեր արդարադատության համակարգը խրոնիկ հիվանդ է, որ նախորդ իշխանության տարիներին այն կոծկել է բազմաթիվ հանցագործություններ և օգտագործվել է որպես իշխողների համար քողաշղարշ։ Ոչ ոք չի վիճի, որ այս համակարգում պետք են խոր բարեփոխումներ, դատավորների կազմի աստիճանական թարմացում, նրանց գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում։ Ոչ ոք չի վիճի, որ մեզ պետք է արդարադատության համակարգ, որին մենք կարող ենք վստահել, որը կլինի մեր սահմանադրական անքակտելի իրավունքների հիմնական երաշխավորը, ինչպես բոլոր զարգացած երկրներում։
Բայց արդյոք դա հնարավո՞ր է անել դատավորների նկատմամբ բիրտ ճնշման և անթաքույց բռնության միջոցով։ Արդյոք կարո՞ղ է իշխանության մի թևն իր հետևորդներին հրահրել մեկ այլ թեևի գործունեությունը խաթարելո՞ւ, այն դեպքում, երբ իշխանության թևերի բաժանումը հենց սահմանադրական կարգի հիմքն է և հենարանը և ցանկացած զարգացած երկրում կդիտվեր որպես պետական դավաճանություն։ Արդյոք գործող Ազգային ժողովը, որում բուն են դրել բազմաթիվ ապաշնորհ, կյանքում չկայացած կերպարներ, այս ընթացքում փորձե՞լ է գեթ ինչ–որ դատական բարեփոխում նախաձեռնել, որին դատարանները խանգարել են։ Արդյոք երկրի վարչապետը, հուսահատ մարդկանց գազազեցնելով և դատարանների վրա ուղղելով, չի՞ հասկանում իր գործողությունների միջազային արձագանքները և Հայաստանի համար բոլոր հետևանքները։
Հիմա, երբ ես սա գրում եմ, արդեն հայտնի է, որ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած այս արկածախնդրությունը ձախողվել է, մեր մարդկանց մեծամասնությունը խուսափել է դրան մասնակցելուց՝ թերևս գիտակցելով դրանց ողջ կործանարար հետևանքները. մասնակցել է ընդամենը 1000-ից փոքր–ինչ ավելի մարդ, հիմնականում՝ ՔՊ ակտիվիստներ։ Ինքը Փաշինյանն իր ելույթում հետողորմյա է արել՝ փորձելով ամենը ներկայացնել օրինականության սահմաններում, թեև պարզ հասկանալի է, որ եթե նա չբախվեր կոշտ ընդդիմության հասարակությունից, քաղաքական ուժերից, միջազգային գործընկերներից և նույն կառավարության ներսից, այսօր պետք է փորձեր իրականացնել իր խելահեղ պլանը և երկիրը կանգնեցներ ցնցումների եզրին։
Փաշինյանի ելույթի բառերից անգամ 37 թվի հոտ էր գալիս. աստիճանաբար կորցնելով մարդկանց վստահությունը, նա շարունակում է համառորեն խոսել ամբողջ ժողովրդի անունից, իր քաղաքական հակառակորդներին դավադիր և դավաճան է կոչում և պարբերաբար սպառնում է հաշվեհարդարով։ Փառք Աստծո, որ հիմա 37 թիվը չի, և ոչ ոք, առաջին հերթին մեր հասարակության սթափ մեծամասնությունը, թույլ չի տալու Փաշինյանին մեր երկրի ներսում ցանկացած պատրվակով նոր արյունահեղություն սարքել։ Հասարակությունն ընտրել է Փաշինյանին, որպեսզի նա բարեփոխի երկիրը, մարդկանց ապագայի նկատմամբ հույս և հավատ տա, բժշկի անցյալի վերքերը և ոչ թե խորացնի դրանք՝ աջ ու ձախ ատելություն ու սարսափ սերմանելով։ Եթե Փաշինյանը չգիտի՝ ինչպես առանց ցնցումների առաջ տանել երկիրը, թող հետևի իր իսկ ուսուցիչ Չե Գևարայի խորհրդին, վայր դնի իշխանությունը և մնա որպես արմատական ընդիմություն. կարծես դա այն դերն է, որից նա չի կարողանում մինչև հիմա դուրս գալ, սակայն այդ դերը համատեղելի չէ ազգային և պետական խոհեմ ու հեռատես առաջնորդի հետ։
Ավարտելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, մեր կողմնակիցներին և համակիրներին, որոնք գիտակցեցին այս ամբողջ արկածախնդրության վտանգավորությունը, զերծ մնացին նրան մասնակցելուց և իրենց բարձր գիտակցությամբ օգնեցին մեր երկիրը զերծ պահել անկանխատեսելի զարգացումներից։ Բոլոր նրանց, որոնք, այնուամենայնիվ, տրվեցին վարչապետ Փաշինյանի մանիպուլյացիային և այսօր փորձեցին շրջափակել դատարանները, կոչ եմ անում սթափվել, իրատեսորեն գնահատել իրավիճակը, չփորձել թվացյալ հեշտ լուծումներով փորձանք բերել մեր երկրի և մեզնից յուրաքանչյուրի վրա։
Փաշինյանի ելույթի բառերից 37 թվի հոտ էր գալիս

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից