Կարծիք

20.05.2019 16:00


Նիկոլն այլևս չունի ժողովրդական լայն աջակցություն, նրա ռեյտինգը գահավիժում է

Նիկոլն այլևս չունի ժողովրդական լայն աջակցություն, նրա ռեյտինգը գահավիժում է

Փաստացի, Նիկոլի հակասահմանադրական կոչին շատ քիչ արձագանքողներ եղան, ամեն դատարանի մոտ 20 հոգու չափ մարդ է հազիվ հավաքվել, այն էլ հիմնականում բերովի մարդիկ են:
Սրա հիման վրա կարող ենք փաստել.
1. մեր ժողովուրդը սթափվել է և այլևս չի տրվում արկածախնդիրների սադրանքներին,
2. Նիկոլնայլևս չունի ժողովրդական լայն աջակցություն. նրա ռեյտինգը գահավիժում է,
3. Նիկոլը խուճապի է մատնվել. նա զգում է, որ կորցնում է իշխանությունը, դրա համար դիմում է չմտածված քայլերի՝ առանց հասկանալու, որ նույնիսկ եվրոպական կառույցները և միջազգային հանրությունը չեն կարող անարձագանք թողնել կատարվածը և չտալ իրենց բացասական գնահատականը:

Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը