Քաղաքական

20.05.2019 15:10

Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Ներկայացրած պաշտոնական գրությամբ փաստաբանը նախ տեղեկացրել է, որ այսօր առավոտյան մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան, նշել է, որ մի խումբ անձինք բռնություն են գործադրել դատավորի նկատմամբ, ինչի հետևանքով նա ընկել է գետնին։

Փաստաբանը գլխավոր դատախազին խնդրել է քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով. ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդված՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ» և ՀՀ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մաս՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»։

«Խնդրում եմ հարուցել քրեական գործ, ձեռնարկել քննություն և մեղավորներին ենթարկել պատասխանատվության»,-գրության մեջ նշել է փաստաբանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։