Կարծիք

20.05.2019 13:05


Վարչապետն ակնարկեց, որ եթե Արցախում պատերազմ սկսվի, դրա պատասխանատուն չի լինելու ինքը

Վարչապետն ակնարկեց, որ եթե Արցախում պատերազմ սկսվի, դրա պատասխանատուն չի լինելու ինքը

Վարչապետն իր ելույթով փաստացի ակնարկեց, որ եթե մոտակա ժամանակները Արցախում պատերազմ սկսվի, դրա պատասխանատուն լինելու է ոչ թե ինքը, այլ, իր բնորոշմամբ, «Արցախում և Հայաստանում գործող դավադիր ուժերը»: Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, այդ թվում՝ որպես ինչ-որ պլանների և ինֆորմացիայի հրապարակում: Այս պահին չեմ կարող ավելի հստակ ասել... Չնայած, կուզեմ սխալ լինել...

Բայց հստակ կարող եմ ասել, որ բոլոր ուժերը, որոնք մտահոգված են Արցախի անվտանգությունով, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությամբ և մեր երկու պետությունների ապագայով, հնարավորություն ունեն համահայկական շարժում գեներացնելու՝ ի փրկություն Արցախի: Սա ընդունեք՝ որպես քաղաքագիտական կանխատեսում:

Հ.Գ. Իմիջիայլոց, ոհմակով Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, ըստ Փաշինյանի, առհասարակ կարևոր երևույթ չէ՞, որ նա դրա մասին չխոսեց:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը