Լրահոս

20.05.2019 12:45

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

Մայիսի 20-ին` ժամը 04:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և կողաշրջվել: ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդի դին, ուղղել ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։