«Հայկական ժամանակ» թերթի գլուխգործոց վերնագիրը (լուսանկար)
«Հայկական ժամանակ» թերթի գլուխգործոց վերնագիր. «Քոչարյանին անպայման պետք է պահել բերդում, նա ազատ չպետք է շարժվի. ժողովուրդ»։ «Ժողովուրդը» բարբաջում է, «ժողովուրդը» դատախազ է, ժողովուրդը հոմանիշն է Նիկոլ Փաշինյանի։ Բայց սա «Ժողովրդի թշնամիներին» որսալու թերթի միակ հրապարակումը չի։ Բոլոր փաստաբաններն են ասում, որ Շենգավիթի դատավոր Դավիթ Բալայանը և վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին միշտ եղել են լավագույններից և ամենաանկախներից։ Դավիթ Բալայանը այսօր դա ապացուցեց՝ փորձելով ճեղքել դատարանը վերացնող ամբոխը, բայց նրան հրեցին գցեցին։ «Հայկական ժամանակը» այսօր ֆեյք նյութ է տպել, թե, իբր, դատավոր Ռշտունին և ևս երկու այլ դատավորներ են գրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վճիռը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է։ Հատուկ ֆեյքը այնպես են աշխատացրել, որ դուրս գա, թե, իբր, Քոչարյանի կողմից է պատվեր եղել՝ գրելով, թե Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել։ Արդեն չեմ կարող չխուսափել պատմական հստակ զուգահեռից. ստալինյան շրջանում էլ դատարանները կուչ եկած Ստալինին էին ենթարկվում, բայց դա քիչ էր, դատի ժամանակ ինչ–որ կեղծիք կարող էր պարզվել, ու սկսեցին «ժողովրդի թշնամիների» դեմ տրոյկաներով վճիռներ կայացնել։ ի դեպ, «ժողովուրդն» էլ պաշտպանում էր Ստալինին ու ողջունում նրա ամեն քայլը։ Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով է գնում՝ անկախ դատավորներին վերացնելու համար. ամբողջ դատական համակարգը թիրախավորել է, որ հետո դատարանը դարձնի լրիվ հնազանդ, իսկ անցումային արդարադատությունն էլ մեր ժամանակների տրոյկան է։
«Հայկական ժամանակ» թերթի գլուխգործոց վերնագիրը (լուսանկար)
«Հայկական ժամանակ» թերթի գլուխգործոց վերնագիր.
«Քոչարյանին անպայման պետք է պահել բերդում, նա ազատ չպետք է շարժվի. ժողովուրդ»։
«Ժողովուրդը» բարբաջում է, «ժողովուրդը» դատախազ է, ժողովուրդը հոմանիշն է Նիկոլ Փաշինյանի։
Բայց սա «Ժողովրդի թշնամիներին» որսալու թերթի միակ հրապարակումը չի։
Բոլոր փաստաբաններն են ասում, որ Շենգավիթի դատավոր Դավիթ Բալայանը և վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին միշտ եղել են լավագույններից և ամենաանկախներից։ Դավիթ Բալայանը այսօր դա ապացուցեց՝ փորձելով ճեղքել դատարանը վերացնող ամբոխը, բայց նրան հրեցին գցեցին։
«Հայկական ժամանակը» այսօր ֆեյք նյութ է տպել, թե, իբր, դատավոր Ռշտունին և ևս երկու այլ դատավորներ են գրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վճիռը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է։ Հատուկ ֆեյքը այնպես են աշխատացրել, որ դուրս գա, թե, իբր, Քոչարյանի կողմից է պատվեր եղել՝ գրելով, թե Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել։
Արդեն չեմ կարող չխուսափել պատմական հստակ զուգահեռից. ստալինյան շրջանում էլ դատարանները կուչ եկած Ստալինին էին ենթարկվում, բայց դա քիչ էր, դատի ժամանակ ինչ–որ կեղծիք կարող էր պարզվել, ու սկսեցին «ժողովրդի թշնամիների» դեմ տրոյկաներով վճիռներ կայացնել։ ի դեպ, «ժողովուրդն» էլ պաշտպանում էր Ստալինին ու ողջունում նրա ամեն քայլը։
Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով է գնում՝ անկախ դատավորներին վերացնելու համար. ամբողջ դատական համակարգը թիրախավորել է, որ հետո դատարանը դարձնի լրիվ հնազանդ, իսկ անցումային արդարադատությունն էլ մեր ժամանակների տրոյկան է։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից