Ես սատարել եմ հեղափոխությանը պետությունն ուզուրպացիայից ազատելու, այլ ոչ թե անհեռատես մեկի հետևից գնալու նպատակով
Ինչ էլ հայտարարի Նիկոլը՝ այս քայլն արդարացված չեմ համարում։
Կար ու հիմա էլ կա, ինքը անձամբ և իր դաշինքը ունեն շատ, շատ մեծ իշխանություն՝ երկրում իրավական ճանապարհով լրջագույն փոփոխություններ իրականացնելու: Նրանք դա չեն անում, գործադիրը՝ շուրջ մեկ տարի, իսկ օրենսդիրը՝ շուրջ հինգ ամիս: Նրանք նախընտրում են շարունակաբար գնալ հակաիրավական ճանապարհով, իսկ նման գործելաոճը հակապետական է:
Ես սատարել եմ հեղափոխությանը պետությունը ՀՀԿ և այլոց ուզուրպացիայից ազատելու և պետականություն կառուցելու համար, այլ ոչ թե անհեռատես մեկի հետևից գնալու նպատակով և իշխանության ուզուրպացիան այլ անձի կամ ուժի հանձնելու:
«Իմ քայլի» մի շարք պատգամավորներ երբ հիմա կոչեր են անում ժողովրդին՝ դուրս գալ փողոց, հեղափոխության թեժ օրերին տաք ու վախվորած նստած էին ինչ-որ տեղ, իսկ երբ իշխանություն ունեն, հեղափոխական են խաղում: Անցավ հեղափոխությունը, խելքի՛ եկեք և գո՛րծ արեք, առանց այն էլ քաոսի մեջ ենք ապրում: Հիշե՛ք, որ այս ամենի հետևանքների պատասխանատվության կրողը նաև դուք եք, ոչ միայն ռոմանտիկ և պետական կառավարումը ձախողած հեղափոխական վարչապետը:
Ես սատարել եմ հեղափոխությանը պետությունն ուզուրպացիայից ազատելու, այլ ոչ թե անհեռատես մեկի հետևից գնալու նպատակով
Ինչ էլ հայտարարի Նիկոլը՝ այս քայլն արդարացված չեմ համարում։
Կար ու հիմա էլ կա, ինքը անձամբ և իր դաշինքը ունեն շատ, շատ մեծ իշխանություն՝ երկրում իրավական ճանապարհով լրջագույն փոփոխություններ իրականացնելու: Նրանք դա չեն անում, գործադիրը՝ շուրջ մեկ տարի, իսկ օրենսդիրը՝ շուրջ հինգ ամիս: Նրանք նախընտրում են շարունակաբար գնալ հակաիրավական ճանապարհով, իսկ նման գործելաոճը հակապետական է:
Ես սատարել եմ հեղափոխությանը պետությունը ՀՀԿ և այլոց ուզուրպացիայից ազատելու և պետականություն կառուցելու համար, այլ ոչ թե անհեռատես մեկի հետևից գնալու նպատակով և իշխանության ուզուրպացիան այլ անձի կամ ուժի հանձնելու:
«Իմ քայլի» մի շարք պատգամավորներ երբ հիմա կոչեր են անում ժողովրդին՝ դուրս գալ փողոց, հեղափոխության թեժ օրերին տաք ու վախվորած նստած էին ինչ-որ տեղ, իսկ երբ իշխանություն ունեն, հեղափոխական են խաղում:
Անցավ հեղափոխությունը, խելքի՛ եկեք և գո՛րծ արեք, առանց այն էլ քաոսի մեջ ենք ապրում:
Հիշե՛ք, որ այս ամենի հետևանքների պատասխանատվության կրողը նաև դուք եք, ոչ միայն ռոմանտիկ և պետական կառավարումը ձախողած հեղափոխական վարչապետը:
Աստված պահապան մեր պետությանը:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից