Կարծում եմ՝ յուրաքանչյուր սթափ և մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից և էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գոծողություն պետք է լինի բացառապես օրինական: Այլապես, բեսպրեդելների և սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան:
Ես ուզում եմ հուսալ, որ մեր բոլորի գործողություններն այսօր, վաղը և այսուհետ՝ միշտ, կլինեն օրինական և ադեկվատ: Այլապես հետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու: Շատ եմ ուզում, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «գրոհ» օպերացիային են մասնակցելու, մտածեն դրա հետևանքների մասին: Այո՛, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի: Եւ մենք պատրաստ ենք իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: Այո՛, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեսթարտին»։
Սակայն իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու` ամեն վայրկյան մանտրայի պես հնչող հայտարարությունների համատեքստում: Հայաստանում ո՛չ մի գործողություն, ՛ոչ մի էմոցիոնալ ընդվզում չպետք է կասկածի տակ դնի երկրի Սահմանադրության բարձր գերակայությունը:
Ցանկացած արկածախնդրություն քանդելու է երկիրը
Այլապես հետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու: Շատ եմ ուզում, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «գրոհ» օպերացիային են մասնակցելու, մտածեն դրա հետևանքների մասին: Այո՛, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի: Եւ մենք պատրաստ ենք իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: Այո՛, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեսթարտին»։