Կարծիք

20.05.2019 08:35


Վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ

Վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ

Գաղտնիք չէ, որ պարոն Ռ.Քոչարյանին կալանավորելու գործով գանգատներ ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Գանգատներում զգալի չափով անդրադարձ կա դատարանների նկատմամբ ճնշումների հարցին, բերված են բազմաթիվ հիմնավորումներ այդպիսի ճնշման գոյության մասին:

Ի թիվս այլնի, գանգատում բերել էի այն օրինակը, որ Վարչապետը իշխանության մյուս ճյուղի՝ ԱԺ-ի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պաշարել էր ԱԺ շենքը, իսկ ոստիկանությունը, որը կոչված է բացառել նման վարքագիծը, չէր կարող միջամտել, քանի որ դա արվում էր Վարչապետի կողմից: Զուգահեռներ էի անցկացրել և նշել էի, որ պարոն Քոչարյանի գործը քննող ցանկացած դատավոր կարող է մտավախություն ունենալ, որ իր որոշումը Վարչապետին դուր չգալու դեպքում վերջինս կարող է իր կողմնակիցներին կոչ անել նույնպիսի գրոհ կազմակերպել դատարանի վրա:

Ինչո՞ւ եմ սա հիմա հիշել: Որպեսզի ասեմ, որ իր 19.05.2019 թվականի կոչերով պարոն Վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ՝ ուղղակիորեն անելով այն, ինչը ես, որպես ամենաբացասական կանխատեսում, ներկայացրել էի Եվրոպական դատարանին:

Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը