Քաղաքական

20.05.2019 06:57

Ուղղակի ոտնձգություն դատական իշխանության անկախությանը․ ՀԿ

Ուղղակի ոտնձգություն դատական իշխանության անկախությանը․ ՀԿ

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով վաղը արգելափակել Հանրապետության՝առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Նշված հայտարարությունը ոչ միայն ուղղակի ոտնձգություն է դատական իշխանության անկախությանը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, քանի որ փաստացի դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ եւ 4-րդ հոդվածների գործողությունը։ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը անթույլատրելի է համարում Հանրապետության վարչապետի կողմից նման հայտարարությունների տարածումը եւ կոչ է անում.

• ՀՀ Նախագահին՝ որպես պետության գլխի՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը,

• ՀՀ իրավապահ մարմիններին՝ անհապաղ արձագանքել եւ ապահովել սահմանադրական կարգի պահպանումը, կանխել կատարվելիք հանցագործությունները։

Ակնկալում եմ նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների արձագանքը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։