Կարծիք

19.05.2019 22:25


Փաշինյանի որոշումով փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը (լուսանկար)

Փաշինյանի որոշումով փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը (լուսանկար)

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորման և թշնամանքի սերմանման ու խորացման կապակցությամբ հանձնարարել է ՀՀ ուժային կառույցներին, որպեսզի տեղեկատվական դաշտում, ցանցերում նպատակային մոնիթորինգ անցկացնեն՝ պարզելու համար, թե այդ իրավիճակի ու լարվածության հեղինակները և «կողքից» այդ թեման շահարկողներն ովքեր են:
Ես սա հասկանում եմ որպես սեփական մեղքը թաքցնելու, ժամանակ շահելու, մանևրելու, հասարակական կարծիք ձևավորելու, և որ ամենակարևորն է՝ այն շեղելու համար:
Այն շեղելու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես պետք է հիշի իր, իրենց քայլիստների բոլոր հարցազրույցները, լայվերը, «բլթոցները», ֆեյսբուքյան գրառումներն Արցախի կամ, ինչպես ինքն ու իր թիմակիցներն են ասում, Ղարաբաղի, Ղարաբաղի իշխանությունների, ղարաբաղցիների մասին առհասարակ: Կամ թող մոնիթորինգի ենթարկի համացանցային իշխանական ֆեյքերի, իրենց պատգամավորների, պաշտոնյաների, համակիր ՀԱԿ–իստների, կռապաշտների, ֆանատիկների ու նվիրյալ միամիտ օգտատերերի, «Ազատության» և այլ իշխանամետ լրատվամիջոցների՝ բացահայտ ուղղվածությամբ վերլուծությունները, հաղորդումները, գրառումները, մեկնաբանություններն ու տեղեկատվություններն առհասարակ: Եվ ոչ միայն Արցախի կամ, ինչպես իրենք են սիրում, ադրբեջանցիների նման ասել Ղարաբաղի վերաբերյալ, այլ ներհայաստանյան քաղաքական և հասարակական կյանքի վերաբերյալ:
Ողջամտություն և խելամտություն բոլորին, հատկապես իշխող վարչակազմին, քանզի նա նվաճել է իշխանությունն ու երկրի կառավարումը, և ինքն է պատասխանատու ողջ գործընթացների համար, և որ ինքն է ազգը տանում բացահայտ պառակտման…
Մի՛ փնտրեք սև կատու մութ սենյակում կամ ուրվականներ այնտեղ, որտեղ չկան…Այլ նայեք ձեր շրջապատը և Հայաստանը մի՛ վերածեք լաբորատոր փորձարկումների «կենդանու»…

***

Նիկոլ Փաշինյանի դատարաններն արգելափակելու որոշումով խափանվում է դատարանների՝ որպես մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող և վեճերը իրավունքի հիման վրա լուծող սահմանադրական ինստիտուտի գործունեությունը, ուստի փաստացի դադարեցվում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը: Դա, քրեաիրավական գնահատմամբ, սահմանադրական կարգի տապալում է: Եվ այս անձինք սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրում են այլոց...Սա արդեն մեծ քաոսի սկիզբն է...

60735521_1551300431667269_1813441449862103040_n

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը