Քաղաքական

19.05.2019 21:50


Փաստաբանների պալատում հրատապ նիստ է գումարվել

Փաստաբանների պալատում հրատապ նիստ է գումարվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակում էր արել՝ հայտարարելով, որ վաղը հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու են:

Այս հայտարարությունը խուճապ է առաջացրել դատական համակարգում:

Armdaily.am-ը կապ հաստատեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
Նա տեղեկացրեց, որ այս պահին Փաստաբանների պալատում խորհրդի անդամները հրատապ նիստ են հրավիրել և քննարկում են վարչապետի հայտարարությունը:

Նշենք, որ կայքի հետ զրույցում մի շարք դատավորներ ասացին, որ անկախ ամեն ինչից, վաղը գնալու են աշխատանքի, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը գրառումից հետո հրատապ նիստ է հրավիրել:

Այս խորագրի վերջին նյութերը