Քաղաքական

19.05.2019 21:25

Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել

Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային գրառում է կատարել, նշելով, որ սկսում է հեղափոխության երկրորդ փուլը և հորդորել է բոլորին վաղ առավոտից փակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը:

Դատական համակարգում կարծես թե արդեն խուճապ է և վարչապետի հայտարարությունն այդքան էլ լավ չի ընդունվել:

Armdaily.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանից, սակայն նա իմանալով, որ լրագրող է իրեն զանգահարում, ասաց, որ չի կարող խոսել որևէ բանի մասին, քանի որ նիստի է: Այս խոսքերից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը և հնարավորություն չունեցանք ճշտելու՝ արդյոք նիստը կապվա՞ծ է Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու հորդորի հետ:

Կայքին հաջողվեց ճշտել, որ ԲԴԽ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու վարչապետի հորդորը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։