Սա պետական մակարդակով տեռո՞ր է, մարդը հրահրում է քաղաքացիական պատերա՞զմ
Սա ի՞նչ է։ Սա պետական մակարդակով տեռո՞ր է։ Մարդը հրահրում է քաղաքացիական պատերա՞զմ։ Հրանտ Մարգարյանի հետ կատարվածը հերիք չէ՞ր հասկանալու, թե մարդիկ ինչի են ունակ, եթե անգամ կողքը գտնվող երեխան չկանգնեցրեց ագրեսիվ ամբոխի ներկայացուցիչներին։ Ի՞նչ է ուզում արդեն վարչապետի պաշտոնում ընտրվածը։
Հերիք չէ՞ մարդկանց, կներեք կոպիտ արտահայտության համար, բայց այլ բառ չեմ գտնում, քսի տալով սեփական հարցերը լուծել։
Բա ազատ դատական համակարգի մասին էիք հայտարարում։ Սա՞ է ազատությունը։ Թե՞ ազատությունը ենթադրում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կամքով շարժվելը։
Ժողովուրդ, սա ո՛չ ժողովրդավարության, ո՛չ իրավական պետության հետ կապ չունի։ Սա արդեն պետական տեռոր է։
Ընտրություններն ավարտվել են, մարդը ստացել է համապատասխան լծակներ, լիազորություններ, բայց ունակ չէ դրանք օգտագործել, և ստիպված է ուժ գործադրել, ընդ որում՝ արդեն հակասահմանադրական ճանապարհներով է գնում։
Սա պետական մակարդակով տեռո՞ր է, մարդը հրահրում է քաղաքացիական պատերա՞զմ