Կարծիք

19.05.2019 19:23


Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է՝ չկա

Ավելի վտանգավոր բան, քան քաղաքացուց ամբոխ սարքելն է՝ չկա
Ավելի զարհուրելի բան, քան մանկահասակ երեխաների ներկայությամբ մարդու վրա հարձակվելն ու հայհոյելն է՝ չկա: Ի՞նչ են հիշելու այդ փոքրիկները. որ իրենց պապիկին հրում և հայհոյում էին ադեկվատությունը կորցրած մարդի՞կ, որոնք բոլորովին ուրիշ թեմայով էին ցույցի դուրս եկել ու ճանապարհին պատահաբար հանդիպել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի՞ն: Ավելի վտանգավոր բան, քաղաքացուց ամբոխ սարքելն է, որի միակ բնազդը ատելությունն ու թշնամանքն է` չկա:
Կանգ առնել է պետք: Հանուն ոչ մի նպատակի չի կարելի, ուղղակի չի կարելի հասարակությանը բաժանել ներքին թշնամիների: Ատելության այս շղթան ջարդել է պետք, այլապես` ուշ կլինի, եթե արդեն ուշ չէ: Տեղի ունեցավ այն, ինչից զգուշանում էինք, բայց հասկանում էինք, որ այլևս անխուսափելի է: Ատելության լավան սոցցանցերից հորդաց իրական կյանք ու ես վախենում եմ վաղվա սահմռկեցուցիչ հաշվեհարդարներից: Ճանապարհը մեկն է` իշխանությունը, որպես քաղաքացի, չպիտի սնվի սոցցանցերում սեփական՝ իրական ու ֆեյք նվիրյալների ագրեսիվ ադրենալինով:
Սա շատ վտանգավոր ճանապարհ է, որը կասեցնելու համար իմաստնություն, լրջություն և խոհեմություն է պետք:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը