Կարծիք

19.05.2019 17:05


Ամբոխի ագրեսիայի մասին

Ամբոխի ագրեսիայի մասին

Բոլոր գիտակից մարդիկ երեկ էլ, այսօր էլ դատապարտեցին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումը, որի հեղինակները Ռոբերտ Քոչարյանի դեմ հանդես եկող ամբոխն էր:

Հայրենակիցներ ջան, ես զարմանում եմ ձեր զարմանքի վրա: Արդեն մեկ տարուց ավելի այդ ամբոխն աչքի է ընկնում իր ագրեսիայով, անկառավարելիությամբ, ատելությամբ և թույնով: Ամբոխ, որը չի ճանաչում մայր ու մանուկ, ծեր ու երեխա, հայհոյում է, սպառնում, հարձակվում:

Այդ լկտիությունը ամբոխին սովորեցրել է հենց ինքը՝ «փրկիչ» վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սովորեցրել է, որպեսզի այլոց հանդեպ ատելություն սերմանելով՝ ինքը լավ ու բարի լույսի տակ ներկայանա, ասպետի կերպարանքով ներկայանա:

Երեկ, մինչև Մարգարյանի վրա հարձակվելը, ամբոխը ջրով լի շշեր նետեց Քոչարյանի կողմնակիցների և ոստիկանների վրա, որից հետո գնաց կոտրելու Սեդրակ Քոչարյանի մեքենայի ապակիները (ինչը կանխվեց ոստիկանների կողմից), որից հետո հայհոյանքներով գնացին-փակեցին առաջին պատահած խաչմերուկը: Խաչմերուկն էլ նրանց չթողեցին փակել, ինչից հետո գազազած մարդիկ տեղափոխվեցին Ազատության հրապարակ, որտեղ էլ հարձակվեցին Հրանտ Մարգարյանի վրա:

Ինչպես տեսնում ենք, Նիկոլի Փաշինյանի ցանած ագրեսիան ու թույնը, որ այսօր ներկայանում է հրեշի տեսքով, ամեն կերպ փորձում է առարկայանալ, և դա հղի է պետության համար բազմաթիվ վտանգներով:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը