Կարծիք

19.05.2019 17:32


Դե եկեք, ուրեմն, պետությունն էլ ապամոնտաժենք, վերադառնանք ցեղային վիճակի

Դե եկեք, ուրեմն, պետությունն էլ ապամոնտաժենք, վերադառնանք ցեղային վիճակի

Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է անցումային արդարադատություն կիրառել, քանի որ դատական վճիռներում չի արտացոլվում ժողովրդի կամքը։

Փաստորեն։ Դե եկեք, ուրեմն, պետությունն էլ ապամոնտաժենք, օրենքները, քանի որ ոչ բոլորն են արտացոլում ժողովրդի կամքը, բայց բխում եմ ամբողջ պետության շահերից։ Վերադառնանք ցեղային վիճակի ու մեր հարցերը լուծենք ըստ «կամքի», ինչպես երեկ փորձեցին որոշները Հրանտ Մարգարյանի պարագայում։

Կամ էլ, այդ երբվանից է «ժողովրդի կամք» արտահայտությունը դառել իրավական կատեգորիա, որոնք են չափանիշները։ Օրինակ, եթե իմ սրտով էր երեկվա դատավճիռը, ես ժողովրդի մաս չեմ կազմո՞ւմ, փաստորեն։ Համաժողովրդական էլեմե՞նտ եմ։

Հարցեր, հարցեր...աբսուրդ իրավիճակ։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը