Կարծիք

19.05.2019 10:37


Եթե հանկարծ անցումային արդարադատություն սահմանվի, դա նշանավորելու է Նիկոլի անփառունակ քաղաքական վախճանը

Եթե հանկարծ անցումային արդարադատություն սահմանվի, դա նշանավորելու է Նիկոլի անփառունակ քաղաքական վախճանը

Իշխող ուժի ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման փաստին՝ նշելով, որ այսօր գործադիր իշխանությունը չի կարող միջամտել դատական իշխանության գործերին: Այդուհանդերձ, ըստ Հայրապետյանի, քանի որ ժողովրդի կամքը չի արտացոլվում դատական վճիռներում, իրենք մտածում են անցումային արդարադատության համակարգի անհրաժեշտության մասին:

Նախ՝ Մխիթար Հայրապետյանին և մյուս ջահելներին տեղեկացնեմ, որ վաղուց արդեն ժողովուրդը իրենց հետ չէ, իրենց ռեյտինգն ընկել է բավականին խոր փոսը: Երկրորդ՝ ժողովրդի մի ստվար հատվածը սատարում է երկրորդ նախագահին, և կույր է պետք լինել՝ դա չնկատելու համար: Եվ երրորդ՝ եթե հանկարծ անցումային արդարադատություն սահմանվի, դա նշանավորելու է Նիկոլի անփառունակ քաղաքական վախճանը:

Անցումային արդարադատությունը պետք է լինում, երբ ավտորիտար ռեժիմից անցնում են ժողովրդավարական համակակարգի: Մեզ մոտ տեղի է ունեցել հակառակը՝ նորմալ դեմոկրատական պետությունից անցել ենք անձի պաշտամունքի հիման վրա ստեղծվող հայհոյապետության, որտեղ այլակարծությունը քարկոծվում է և հալածվում:

Այնպես որ, եթե դուք ձեր կարճ խելքով ուզում եք ինչ-որ քայլեր ձեռնարկել ու անդադար ձախողվում եք, խորհրդակցեք գոնե մասնագետների հետ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը