Փողոցում քաղաքական օրակարգ թելադրող և արյուն պահանջող ոհմակի թիրախն իրականում Ռոբերտ Քոչարյանը չէ։ Քոչարյանն ընդամենն առիթ է սրանց համար՝ հեղափոխությունից իրենց փայը (պաշտոն, սնունդ, սեփականություն և այլն) պահանջելու համար։
Սրանք գազազել են, որ իրենց ներկայացուցիչը հայտնվել է պալատում ու կտրել կապն իր բնական միջավայրից։
Ոհմակը 2018–ի ապրիլի վերջերից քայլել է, պառկել է ասֆալտին, փակել է փողոց։ Նրանք տեսել են, որ նույն բանն անող առաջնորդը հիմա վայելում է այդ ամենի պտուղները։ Ընդ որում՝ վայելում է բառիս բուն և գաստրոնոմիական իմաստով։
Հիմա իրենք էլ են ուզում վայելել, բայց դա հնարավոր չէ, քանզի հեղափոխությանը մասնակցում են շատերը, բայց վայելում են քչերը։ Հենց դա է կատաղեցրել ոհմակին։ Այն ոհմակին, որին նախորդ օրը վաղ առավոտյան պաշտոնապես գազազեցրեցին ու նետեցին փողոց՝ փորձելով տեղավորվել արմատական ժանրի կանոնների մեջ։ Բայց դա թանկ է նստելու գազազացնողների վրա։ Է՛լ ավելի թանկ՝ պետության վրա։
Պալատներում թող շատ չուրախանան «Ռոբե՛րտ, մարդասպա՛ն» գոռգոռոցներից։ Այդ գոռգոռոցների տակից շատ պարզ լսվում է, որ ամբոխն իրականում գոռում է՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն» և «Նիկո՛լ, հեռացի՛ր»։
Ոհմակը փայ է ուզում, ու քանի որ դա բոլորին չի հասնելու, առաջ են քաշում «ստերիլ հեղափոխության» գաղափար, որը ձևով նախորդ իշխանության դեմ է, բայց բովանդակությամբ ուղղված է գործող իշխանությունների դեմ։ Նորերին մեղադրում են հեղափոխական չլինելու, իմա՝ վայելքներից իրենց փայ չհասցնելու մեջ։
Գալիս է «թավշյա հեղափոխության» նախաձեռնողներին ու հատկապես դրա առաջնորդին հեղափոխությանը դավաճանելու մեջ մեղադրելու «յակոբինյան»փուլը, որը եթե բնում չոչնչացվի, ապա չարորակ ուռուցքի պես մետաստազներ է տալու ամբողջ երկրով մեկ՝ սպառնալով Հայաստանի ու Արցախի գոյությանը։
Փողոցն՝ ընդդեմ պետության
Փողոցում քաղաքական օրակարգ թելադրող և արյուն պահանջող ոհմակի թիրախն իրականում Ռոբերտ Քոչարյանը չէ։ Քոչարյանն ընդամենն առիթ է սրանց համար՝ հեղափոխությունից իրենց փայը (պաշտոն, սնունդ, սեփականություն և այլն) պահանջելու համար։
Սրանք գազազել են, որ իրենց ներկայացուցիչը հայտնվել է պալատում ու կտրել կապն իր բնական միջավայրից։
Ոհմակը 2018–ի ապրիլի վերջերից քայլել է, պառկել է ասֆալտին, փակել է փողոց։ Նրանք տեսել են, որ նույն բանն անող առաջնորդը հիմա վայելում է այդ ամենի պտուղները։ Ընդ որում՝ վայելում է բառիս բուն և գաստրոնոմիական իմաստով։
Հիմա իրենք էլ են ուզում վայելել, բայց դա հնարավոր չէ, քանզի հեղափոխությանը մասնակցում են շատերը, բայց վայելում են քչերը։ Հենց դա է կատաղեցրել ոհմակին։ Այն ոհմակին, որին նախորդ օրը վաղ առավոտյան պաշտոնապես գազազեցրեցին ու նետեցին փողոց՝ փորձելով տեղավորվել արմատական ժանրի կանոնների մեջ։ Բայց դա թանկ է նստելու գազազացնողների վրա։ Է՛լ ավելի թանկ՝ պետության վրա։
Պալատներում թող շատ չուրախանան «Ռոբե՛րտ, մարդասպա՛ն» գոռգոռոցներից։ Այդ գոռգոռոցների տակից շատ պարզ լսվում է, որ ամբոխն իրականում գոռում է՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն» և «Նիկո՛լ, հեռացի՛ր»։
Ոհմակը փայ է ուզում, ու քանի որ դա բոլորին չի հասնելու, առաջ են քաշում «ստերիլ հեղափոխության» գաղափար, որը ձևով նախորդ իշխանության դեմ է, բայց բովանդակությամբ ուղղված է գործող իշխանությունների դեմ։ Նորերին մեղադրում են հեղափոխական չլինելու, իմա՝ վայելքներից իրենց փայ չհասցնելու մեջ։
Գալիս է «թավշյա հեղափոխության» նախաձեռնողներին ու հատկապես դրա առաջնորդին հեղափոխությանը դավաճանելու մեջ մեղադրելու «յակոբինյան» փուլը, որը եթե բնում չոչնչացվի, ապա չարորակ ուռուցքի պես մետաստազներ է տալու ամբողջ երկրով մեկ՝ սպառնալով Հայաստանի ու Արցախի գոյությանը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից