Կարծիք

19.05.2019 09:22


Մեր թավշյաների մոտ հոգեխանգարման նշաններ եմ տեսնում

Մեր թավշյաների մոտ հոգեխանգարման նշաններ եմ տեսնում

Մեր թավշյաների մոտ հոգեխանգարման նշաններ եմ տեսնում. իրենց թվում է, որ եթե մեկ տարի առաջ մարդիկ ողջունեցին ու գնացին իրենց ետևից, դա նշանակում է, որ մարդիկ, անկախ ամեն ինչից, միշտ կսիրեն, կողջունեն և կհետևեն իրենց: Կարճ ասած, սթափեցնել է հարկավոր թավիշներին։

-Հարգելինե՛րս, մարդիկ ձեր անձերի ետևից չէ, որ գնում էին, մարդիկ դրական փոփոխությունների ԱԿՆԿԱԼԻՔԻ ետևից էին գնում, բայց քանի որ դուք այդ ԱԿՆԿԱԼԻՔԸ իրականություն չդարձրիք, մարդիկ այն ատելությամբ, որ մերժեցին նախկիններին, ավելի մեծ ատելությամբ կմերժեն ձեզ, ու հերիք է էժան ռեալիթի շոուի մակարդակի հասնող սելֆիա-ժպիտախառն պոպուլիզմով զբաղվեք, դա ձեզ չի փրկի, ընդհակառակը, ավելի կբորբոքի ձեր նկատմամբ մարդկանց զզվանքը:

«Համբերեք, լավ կլինի» տոտալիտար աղանդի հետևորդներին էլ ասեմ, որ լավ չի լինի, մեսիան կեղծ դուրս եկավ և ազգի փրկությունը հետաձգվելու է անորոշ ժամանակով։

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը