Կարծիք

19.05.2019 09:05


Սանկյուլոտները կամ հեղափոխությունից փայ պահանջողների օրակարգը

Սանկյուլոտները կամ հեղափոխությունից փայ պահանջողների օրակարգը
Ֆրանսիական հեղափոխության ժամանակ սանկյուլոտներ էին անվանում երրորդ դասակարգին՝ մանր բուրժուաներին ու բանվորներին։
Կյուլոտ էին անվանում արիստոկրատների կարճ շալվարները, որի տակից գուլպաներ էին հագնում իսկ աղքատները լայն ու երկար շալվարներ էին հագնում, այսինքն, բառացի, առանց կյուլոտների էին՝ սանկյուլոտ էին։
Սանկյուլոտները տեռոր էին հրահրում և մեղադրում էին չափավոր հեղափոխականներին, որոնք ռեպրեսիաներ չէն ցանկանում։ Մի խոսքով, սանկյուլոտներն արյուն էին ուզում և այդ արյունը հոսեց։ Առաջին հերթին տուժեցին նրանք, ովքեր սկսել էին հեղափոխությունը։ Սանկյուլոտները անկառավարելի էին, փողոցն իր օրենքներն ունի։ Սկզբնական փուլում հեղափոխություն սկսողները նրանց օգտագործում էին, սակայն փողոցը իր առաջնորդներին ծնեց, որոնք նրանց բարձրացրեցին գիլիոտին՝ որպես հեղափոխությունը դավաճանողներին։
Հիմա եկել է սանկյուլոտների ժամանակը, այսինքն՝ պոգրոմների ժամանակը։
Ջինը դուրս է գալիս շշից։ Դեռ ժամանակ է անցնելու, մինչև դիկտատորը գա և կարգ ու կանոն հաստատի։
Հեափոխության օրինաչափությունները դեռ ոչ ոք չի լուծարել։
P.S. Սանկյուլոտները թագավորի գլուխը կտրել տվեցին, բայց նրանց դա չէր հետաքրքրում, դա ընդամենը առիթ էր։ Սանկյուլոտները իշխանություն ու սեփականության վերաբաժանում՝ կարճ ասած բռնագրավում էին ցանկանում։ Դա սոցիալական ռևանշի շարժում էր։
Ավելի պարզ ասեմ։ Որոշ մարդիկ հեղափոխությունից օգտվել էին, իսկ որոշները՝ ոչ։ Սանկյուլոտները հեղափոխությունից փայ էին ուզում, իսկ թագավորի գլուխ կտրելը ընդամենն իրենց շարժման օրակարգը ձևավորելու համար էր պետք։
Ստեփան Դանիելյանի ֆեկսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը