Կարծիք

19.05.2019 08:59


Անթույլատրելի է հանրային համերաշխության խաթարումը

Անթույլատրելի է հանրային համերաշխության խաթարումը

Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական իշխանությունները կա՛մ հանրային համերաշխությունը իրենց օրակարգից դուրս են դրել, կա՛մ կորցրել են դեպքերի վրա իրենց ազդեցությունը:

Զարհուրելի էր տեսնել և դատապարտելի է թոռնիկի հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա կատարված հարձակումը: Քաղաքական իշխանությունների պարտավորությունն է րոպե առաջ իրեն տարանջատել դեպի ներքին քայքայում տանող նման փողոցային գործելաոճից և կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում իրավիճակը վերցնել տոտալ վերահսկողության տակ:

Ազատություններն ու իրավունքները ունեն կոնկրետ բովանդակություն և անթույլատրելի է այդ արժեքների գիտակցված և ուղղորդված մանիպուլյացիայի միջոցով հանրային համերաշխության խաթարումը:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը