«Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների վրա դրականորեն կանդրադառնա ոչ թե Քոչարյանին կալանքից ազատումը, այլ մտացածին գործի դադարեցումը»․ Կոլերով
«Մոսկվան ամենաբարձր մակարդակով տեղյակ է Քոչարյանի գործից»,- այս մասին 168․am–ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական Ռեգնում լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի շուրջ ստեղծված իրավիճակին և այսօր կայացված որոշմանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը. նրանք դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին:
Մոդեստ Կոլերովն ասաց, որ Մոսկվայում անկասկած հետևում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին։ Ավելին, նրա համոզմամբ՝ այս որոշման մասին անհապաղ կերպով ամենավերին իշխանությանն արդեն զեկուցվել է։
«Դա իմ համար անկասկած է։ Ես սա որակում եմ՝ որպես արդարության ակտ։ Ինքնին հետապնդումը, մեղադրանքը, չեմ հոգնում կրկնել՝ մտացածին է, հանդիսանում է անձնական վրեժխնդրություն, և ազատ արձակումը կալանքից դա մինիմալ արդարության ակտ է, մինիմալ։ Կհետևենք, թե ինչպես է արդարությունն արտահայտվելու Քոչարյանի հանդեպ»,-ասաց նա։
Մոդեստ Կոլերովն այն քաղաքագետներից է, ով կարծում է, որ այս գործը հարվածելու է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, քանի որ, ըստ նրա՝ հետապնդման է ենթարկվում հայ-ռուսական սերտ համագործակցության հաստատման հիմնադիրը։
Ըստ նրա՝ այս գործից տուժում է փոխադարձ վստահությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև։ «Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների վրա դրականորեն կարող է անդրադառնալ ոչ թե Քոչարյանին կալանքից ազատումը, այլ մտացածին գործի դադարեցումը, կալանքի փոխարինումն ազատությամբ ամենաքիչն է։ Երբ աբսուրդային մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալման, կհանվի, ապա կարելի է խոսել ավելի լուրջ։ Ուշադրություն դարձրեք, ես խոսում եմ միայն աբսուրդային մեղադրանքի՝ սահմանադրական կարգի տապալման մասին։ Կաշառք վերցնելու մեղադրանքը մեզ չի վերաբերում, դա այլ մասնավոր գործ է»,-ասաց Կոլերովը։
Ինչ վերաբերում է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների բացահայտմանը, ապա, Կոլերովի կարծիքով, այդ գործը, բնականաբար, պետք է քննվի, բացահայտվի։ Նրա խոսքով՝ պետք է բացահայտվեն բոլոր մարդասպանները։ «Պետք է նաև հասկանալ, թե ովքեր են սպանել երկու ոստիկաններին, ինչ-որ մեկը փնտրո՞ւմ է նրանց»,-ասաց Կոլերովը։